Ինչպես կերևի, Դենշապուհի մարզպանությունը երկար չի տևեց, թերևս ժողովրդյան դժգոհությունը առիթ տվավ հեռացվելուն, սակայն անոր ետևեն եկողներուն մասի ալ պատմական նշանավոր վկայություններ չունինք։ Սեբեոսի մեկ վկայութենեն կհետևի, որ ակամա մի կերպ տարեր են, որովհետև «…ո՜չ կարացին պատերազմիլ Հայք, ի հնազանդութեան կացին մինչև ցՍուրէն մարզպան…»[1]։
Սուրենի մարզպանությունը (564) կատարյալ պատուհաս եղավ հայ ժողովարդի գլխին «Որ եկեալ կալաւ զերկիրս մեր յոյժ հարստահարելով զնախարարս Հայոց.զի շնայր ընդ կանայս ազատաց ոչ առնելով զայրն տեր կնոջ իւրոյ։ Ընդ որ զայրացեալ Վարդանայ բդեշխի՝ որդւոյ Վասակայ որ էր յազգէն Մամիկոնէից, սկսեալ դիպող ժամանակի՝ սուսերահար առնէր զՍուրէն մարզպան (եւ) յերկիր կործանէր…»[2]։ Սուրենի սպանության համախոհ էին բոլոր նախարարները և ժողովուրդը։ Այս սպանությունով սկիզբ դրվեցավ պարսից դեմ ապստամբության, և երկար տարիներ արյունահեղության պատճառ եղավ։
Վարդանի և ուրիշ նախարարներու Բյուզսւնդիո ն ապաստանելովը և Կայսրության պաշտպանության ապավինելով, պատերազմ ծագեց պարսից և հունաց մեջ Հայաստանի բնիկ հողին վրա և մասնավորապես Դվինի շուրջը, որն որ գրեթե քարուքանդ եղավ[3]։ Թեև այս կռվին մեջ սկզբնական հաղթությունը պարսիկներուն եղավ, որովհետև Երթալով ավելի վատթարացավ դրությունը, ինչպես կըսե պատմագիրը՝ «Եւ այս են ժամանակք մարտից երկպառակութեան, անթիւ սպանմանց, գերութեան առից, խռովից, կապանաց, նեղութեանց, պակասութեանց, խիստ սովու, սրոյ և մարդամահու, աւերելոյ աւանից, հրդեհից շինուածոց և ամենայն վնասուց բազում աշխարհաց…»[4]։
Վրեժխնդրության կրակը բորբոքված էր պարսից մեջ. երկար տևեցին այս արյունոտ օրերը Հայաստանի համար։ Սուրենեն հետո եկող Գողոն Միհրան մարզպանը (572—573), զորքով և պատերազմական մեծ պատրաստությունով եկավ Հայաստան, հատկապես հայերուն պատժելու համար արքունի առանձին հրամանով «Ցորժամ սպանին զՍուրեն մարզպան, ի նմին ամի եկն Վարդան Վշնասպ ոմն, և գործ ինչ ո՜չ գործեաց. եկաց ամ մի և գնաց։ Ապա եկն և Գողոնն Միհրան ի հազարաւ զաւրաց սպառազինաց և փղաւք բազմաւք և ունէր նա ընդ ինքեան սատարս բազումս ի ճամբարէ անթիւ ազգացն, ընդ որ բնակեալն են ընդ լեռնակողմամբ Կովկասու ազգք Հոնաց. և հրաման յարքայէն՝ զի անճետս արասցեն զարս ի յաշխարհէն Հայոց՝ խլել՝ բրել՝ յատակել, անխնայ յերկիր կործանել։
Եւ եկեալ նա, բայց եթէ ուրեք յանմատոյց ամրոցաց ուրեմն մնացեալ ապրեցան մարդիկ։ Եւ կամ թե՝ ուրեք ի հեռագոյն աշխարհս փաստական գնացին։ Բայց սակայն ոչ կարացին բազումք ճողոպրել. քանզի զորս գտանէին, սուր ի վերայ եդեալ սատակէին»[5]։
Խոսրով Անուշիրվանի գործը շարունակեր էր իր հաջորդը՝ Որմիզդ Հայաստանը։
Որմիզդի մահով (590) և Պարսկաստանի մեջ ծագած ներքի խռովություններու պատճառով, փոքր-ինչ մեղմացան Հայաստանի մեջ հարստահարությունները քանի մը տարով։ Մորիկ կայսեր պաշտպանությամբ գահ բարձրացող մանկահասակ Խոսրովը (590—628), որ հայ նախարարներե ոմանց ալ պաշտպանությունը կվայելեր, կարծեք պարտադիր էր Հայաստանը հանգիստ թողելու։ Սակայն Մորիկ, որ վերին աստիճան ատեցող էր հայ նախարարներուն և ժողովուրդին, օգտվելով Խոսրովի վրա ունեցած ազդեցութենեն, Խյոսրովին կդրդեր հալածել հայերուն, իբրև վնասակար ազգ, միևնույն ժամանակ ինքն ալ սաստիկ հալածանք սկսեր էր քաղկեդոնական դավանությունը ընդունել տալու համար. «Հրաման ելանէ դարձեալ ի կայսերէն վերստին այլ՝ քարոզել զժողովն Քաղկեդոնի յամենայն եկեղեցիս Հայաստան երկրի, և միաւորել հաղորդութեամբ ընդ զաւր իւր։ Իսկ մանկունք ուխտի եկեղեցեացն Հայոց փախստական գնացեալ յաւտար երկիր վարէին։ Եւ բազմաց առ ոչինչ համարեալ զհրամանն՝ զտեղի կալան և անշարժ մնացին։ Եւ բազումք հաւանեալ փառասիրությամբ