Այս էջը հաստատված է

հաղորդեալ միաւորեցան աւրինաւորք։ Բաժանեցաւ ապա և Աթոռ կաթողիկոսութեանն յերկուս. անուն միոյն Մովսէս. Ա միւսոյն՝ Յովհան։ Մովսէս ի պարսից կողմանէ. և Ցովհան՝ յունաց»[1] ։ Մինչև իսկ հակաթոռ մի կաթողիկոս նստեցուց հունական բաժնի Ավան գյուղի մեջ, շատ մոտիկ Դվինի կաթողիկոսարանին։

Տարակույս չիկա, որ դավանաբանական այս հալածանքը սաստիկ երկպառակություններու պատճառ դարձավ, եղբայր եղբոր դեմ ելան, ե ներքին խռովությունները վերջ չունեցան։ Միևնույն ժամանակ Մորիկ պարբերաբար կգործադրեր իր հայաջինջ ծրագիրը, ինչպես որ առաջարկեր էր Խոսրովին, որպեսզի նա ևս նույն ձևով վարվի։ Այս ծրագիրը մեզ հասցուցեր է Սեբեոս, քաղելով Մորիկի առ Խոսրով գրած նամակեն. «Ազգ մի խոտոր և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն։ Բայց եկ՝ ասէ, ես զիմս ժողովեմ և ի Թրակէ գումարեմ և դու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել։ Զի եթէ մեռանին թշնամինք մեռանին. և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն. և մեք կեցցուք խաղաղութեամբ: Զի եթէ դոքա յերկրի իւրեանց ինիցին, մեզ հանգչել ոչ լինի»[2] ։

«Ել այնուհետև առնէ խորհուրդ միաբանութե հավանութե ընդ միմեանս թագաւորն Յունաց և թագաւորն Պարսից, և լաւ համարեցան զաշխարհն Հայոց նախ ընդ երկուս ի մէջ իւրեանց բաժանել, զի ասէին՝ թէ ի միջի մերում բնակեալ է այս հզօր և հարուստ թագաւորութի, լաւ է զի այսու եղծանել և խանկարել կարասցուք զայս թագաւորութիս. նախ ընդ երկու բաժանել երկու թագաւորօքս արշակունօք՝ զորս կացուցաք, ապա և ընդ նոսա կրծել ջանասցուք, աղքատացուցանել, ի մէջ մեր ամբառնալ զգլուխս»։

…«Եվ հաստատեցին զայս խորհուրդ, ընդ երկու զաշխարհն բաժանեցին»[3]։

Մորիկ ամենայն հաստատամտությամբ շարունակեց իր հայաջինջ քաղաքականությունը «…և սկսաւ կայսրն հրաման տալ, զի ժողովեսցեն զամենեսեանսն և ի Թրակէ գումարեսցեն. և սաստիկ տագնապէր՝ հրամանն կատարէր»[4]։ Անդադար բանակներ կկազմեր Հայաստանեն հայ նախարարներու գլխավորությամբ և կղրկեր ամեն կողմ։ Սակայն փոխանակ օգտվելու, ավելի վնաս կհասցներ իր շահերուն, որովհետև հայ նախարարներ հաճախ վերահասու լինելով Մորիկի դավադրական դիտավորություններուն կփախչեին պարսից բաժինը և պարսկական արքունիքին անձնատուր կլինեին, որն որ խորագիտորեն կշահագործեր անոնց ույժն ու տրամադրությունները[5]։ Միևնույն ժամանակ պակաս չէին պարսից բաժնեն ալ Հունաստան փախչող նախարարներ, որով Հայաստանը քաոսային վիճակի մը կմատնվեր Պարսկաստանեն Հունաստան, Հունաստանեն Պարսկաստան փախչող նախարարներու պատճառով[6]։

Երկու պետությանց խորամանկ քաղաքականության ձեռքը խաղալիք դարձող հայ նախարարներեն շատերը մահվամբ պատժվեցան կամ պատերազմի դաշտին մեջ, կամ ուղղակի գլխատմամբ և կամ մշտական հալածանքի տակ մաշվելով առանց իրենց անձին կամ հայրենիքին օգուտ մը տալու[7]։

Սակայն Խոսրով համեմատաբար ավելի քաղաքագիտորեն կվարվեր հայոց հետ, քան Մորիկ, և կնախընտրեր ավելի շահագործել, քան իսպառ ոչնչացնել, ուստի պարբերաբար պատվելով և վարձատրելով անոնց որևէ ծառայության համար, Հայաստանի վարչությունն ալ կհանձներ հայերուն։ Հայաստանի մեջ անոնց ձեռքով պարսից արքունիքի շահերը պաշտպանելու և ազդեցությունը մեծացնելու հաստատուն դաշինքով։ Եվ իսկապես, երբ Հայաստանը հայ մարզպաններով կկառավարվեր, հաճախ ներքին խաղաղություն կլիներ գեթ։

Մորիկի անհանգիստ, կռվասեր և նախանձոտ բնավորությունը Բյուզանդիոնի մեջ ալ իրեն թշնամիներ ստեղծեց և հանդեպ մեծամեծներու և ժողովրդյան գործած ոճիրները իր և իրեն ամբողջ գերդաստանի գլխատումով վճարեց 602 թվականին [8]

  1. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 84
  2. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 75
  3. Փաւստոսի Բուզանդացւոյ պատմութիւն հայոց, Ս. Պետերբուրգ, 1883, էջ 222։
  4. Սեբեոս, Պատմութիւն, էջ 75—76։
  5. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 76։
  6. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 79, 80, 86, 108, 110, 111։
  7. Սեբեոս, նշվ. աշխ., էջ 92—93։
  8. Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 77։