Այս էջը հաստատված է

Շենքի պատերի համար ի հնումն կիրի հետ ավազի խառնուրդը կիրի ծավալին 2½-ից ավելի չէ, միայն Զվարթնոցի մույթերից մեկուն մեջ երևում է մի շերտ, որուն մեջ թերևս ավելի քան երեք չափ ավազ են խառնած [1]։

Զվարթնոցի ճարտարապետը ճնշում սպառնացող մասերուն վրա թեթև ավազաքար կամ չեչաքար գործածեր է, մինչդեռ Անիի մեջ հրաբխային սովորական քարով են ծանրաբեռնված նույն մասերը[2]։

Զվարթնոցի գմբեթակիր սյուների վրա երևացին ծեփեր՝ ավելի նախնական, քան Անիի մեջ երևցածները, հավանորեն IX—X դարերու, բայց և այնպես, քննությունից երևցած է, որ ընդհանրապես պատերը ծեփված չեն և ծեփի փոխարեն պատերը ներկված են որոշ տեղեր, ինչպես արծվախոյակները։ Թե ի՞նչ բաղադրություն ունին այդ ներկերը, որ VII դարուց մինչև այսօր հետքերը չեն կորած, կարոտ են հատուկ մասնագիտական քննության [3]։

Ներքին խաչաձևի բոլոր խարիսխները կոփված են մի տեսակ սև սոմքիի նմանող քարերե, որոնց մեջ եփած են մանր գայլախազի փշրանքներ, բնականաբար, ի սկզբան և նորոգ կառուցված ժամանակ ուներ նաև փայլ, որ ընդունակ է այս քարը։— Որտե՞ղ էր հանքը։ Բայց կերևի, թե բավարար քանակությամբ չեն գտած այս քարեն, սույն պատճառով մի քանի խարիսխներ և առանց բացառության բոլոր խոյակներ, արծվախոյակներն ալ միասին առնելով, մի ուրիշ տեսակ սև քարե կոփածեն, որոնք թեև պարունակում են իրենց մեջ գայլախազի մանր փշրանքներ, սակայն չունին նախորդներուն ոչ փայլը և ոչ կարծրությունը։

Այս սյուներու բուներ են մնացած է միայն մեկ բեկոր հարավարևմտյան որմամույթի ետև՝ նույն տեղի արծվասյունին պատկանող։ Այս մնացորդեն կհետևի, որ բոլոր բուները շիկագույն հրաբխային քարե շինված էին։ Այս բեկորը գրեթե ցույց կուտա արծվասյունին բունին ամբողջական մեծությունը, որովհետև երկու ծայրին վրա ալ կգտնվի երկաթի tenone–ի (առանցք) համար բացված ծակը 11 սմ երկարությամբ և 47սմ լայնությամբ, նույն չափով ևս փորված է արծվախարիսխին վրա։ Բունի երկարությունն է մոտավորապես 225—230 սմ։ Ծայրերում հատվածակողմին վրա կան խաչաձև փորվածքներ, մոտավորապես մեկ <սմ> կամ քիչ ավելի լայնությունով կապար հալեցնելով մեջը վազեցնելու համար, որպեսզի ամրացնե tenone։ Բոլոր սյունախարիսխները ունին թե երկաթի և թե արճիճ լեցնելու տեղ։ Մյուս բոլոր սյուները տաճարին թե ներսեն և թե դրսեն միօրինակ հրաբխային շեկ քարե շինված են խոյակ և խարիսխներով, ինչպես տաճարին ամբողջ շենքը, բացառությամբ քանի մը պատասխանատու թաղերու, որոնք թեթև գորշագույն ավազաքարով շինված են [4]։

Արծվախոյակ չորս անջատ սյուներու տակի բարձրությունը նորոգվեր է և եզերքներեն լայնացուցեր են հավանաբար ճնշում նկատելով [5]։

Անիից և Զվարթնոցից դուրս եկած են երկաթի կապեր քարի մեծ սյուները իըենց խոյակներին և խարիսխներին միացնելու և հաստատելու համար[6]

Բայց տարօրինակ է, որ այս բարակ բունով արտաքին որմասյուները IX դարեն առաջ ոչ մի տեղ գործածված չիկա, թեև Զվարթնոցի ներքին սյուները իրենց երկարությունով կհամապատասխանեին, բայց խոյակներով և խարիսխներով շատ տարբեր են։ Զվարթնոցի մեջ գնդաձևը գործածված է միայն ներքին սյունաշարի

  1. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 140
  2. Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, № 1-2, էջ 15
  3. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 141
  4. Թորամանյան Թ., Նյութեը…, հ. 2, էջ 89—90
  5. Նույն տեղում, էջ 88
  6. Թորամանյան Թ., Նյութեը…, հ. 1, էջ 146