մասանց խորան էր։ Այս կարծիքը հավանական է. Զվարթնոցն ալ ունի յուր մոտ բազմաթիվ շենքեր, որոնց մեջ կային անշուշտ Եզրի շինել տվածին սլես քահանայից բնակության համար սենյակներ[1], բացի այս, ս. Սահակի և Դվնա բ ժողովի կանոններեն հետո այլևս ոչ մի ակնարկ չենք գտներ հետագա կանոնադրություններու մեջ քահանաներու եկեղեցին մնալու սովորության և սրբազան անոթներու գլխավոր քահանայի տունը պահելու մասին պարտավորիչ կանոններ։ Ամենայն հավանականությամբ, VII դարեն սկսած, երբ պաշտոնակատար քահանաներու համար եկեղեցիեն դուրս առանձին բնակարան կամ ժամատուն շինվեցավ, այն ատեն խորանի երկու կողմի սենյակներու նախնական պաշտոնը փոխվեցավ։ Զվարթնոցի բացառիկ ձևեն դուրս, մյուս ձևերով եկեղեցիներու մեջ խորանի երկու կողմի սենյակները իսկապես կոչվեցա՞ն, թե ոչ, ավանդատան և սարկավագատան պաշտոն կատարելու, այդ պիտի երևի հետագա քննություններեն[2]։
⁂
Զվարթնոցի բոլորակ գալըռին (սրահ) երկհարկանի լինելուն վրա տեսություններ և վկայություններ, թե որտեղեն կարող էր ազդվել և այդ սովորության պետքը զգացվել Հայաստանի մեջ բացառապես քաղկեդոնիկ եկեղեցիներու համար[3]։
⁂
Զվարթնոցի մեջ պատարագի սեղանին գրաված տեղն ալ հայ եկեղեցիական ոճին բոլորովին անսովոր է, մանավանդ հետաքրքրական է այն տեսակետով, որ կեդրոնական սրբարանով եկեղեցիներու հետևողություն ցույց կուտա, թեև սեղանը ճիշտ կեդրոնին վրա չէ, սակայն արևելյան պատեն ալ շատ հեռու կմնա՝ իր ետևը թողնելով ժողովրդյան բաժին։ Ավելորդ է ըսել,թե հայ եկեղեցական ճարտարապետության մեջ ընդհանուր ուղղութենեն այսքան մեծ շեղում և օտար ներգործություն Զվարթնոցի վրա՝ Ներսես Գ կաթողիկոսի քաղկեդոնականությամբ միայն կարելի է բացատրել[4]։
⁂
Կոնը շրջապատող պսակը (Տեկորի տաճարի– կազմողներ) corniche-ն (քիվ) դարձյալ նախքան X դար ամենևին չէ երևցած. Զվարթնոց եկեղեցին VII դարուն ունի թեև համանման քանդակով պսակ, սակայն ինչպես կտեսնվի պատկերին վրա, մեծ տարբերություն կա թե համաչափության և թե՛ moulure–ներու (բարձրաքանդակ) դասավորության մեջ։ Արևելյան տարազով հետևողություն էին հին հունական հառաջակարկառ պսակներու և ունի վերին մասին վրայի շերտին տակ larmier[5] փորվածք, որն որ երբեք գոյություն չունի ուրիշ հայ հիշատակարաններու մեջ, բացի Գառնիի Տրդատա թախտի պսակներեն. սա արդեն պարզապես հունական ոճի ուղիղ ազդեցությունն է Զվարթնոցի վրա[6]։
⁂
…Փոքր խոյակները (Զվարթնոցի—կազմողներ), որոնց գնդաձև կողովները մանվածո քանդակներ ունին և վերևեն spirale–ներ (պարույր), իրենց մանրամասնություններին մեջ զարգացող արվեստներու փոխառություն են, իսկ այդ առանձին տարերքներով ամբողջական խոյակի մը ներդաշնակ կազմությունը պետք է տեղական ճաշակի վերագրել։ Հավանաբար խոյակներու այդ ձևը VI դարուն մեջ սկսած է գործածվիլ հայոց մեջ,
- ↑ Խոսքը մեր կաթողիկոսի կողմից 630 թ․ Էջմիածնի Գայանե եկեղեցու բակում կառուցած բնակելի շինության մասին է (կազմողներ)։
- ↑ «Ազգագրական հանդես», գիրք XXI, էջ 10-11։ Թորամանյան Թ․, Նյութեր…, հ․1, էջ 49։
- ↑ Թորամանյան Թ․, Նյութեր…, հ․ 2, էջ 89
- ↑ Հայ ճարտարապետության շրջանները, «Անահիտ», 1911, №1-2, էջ 10։ Թորամանյան Թ․, Զվարթնոց, էջ 21։
- ↑ larmier-ըսվածը պսակին վերի մասին դուրս ցցված փորվածք մ՞ է, որն որ պաշտոն ունի տանիքին վրայեն վազող անձրևի ջրերուն դեպի պատը վազելն արգիլիլ, ուստի, երբ կհասնի ջուրը այդ խողովակաձև փորվածքին՝ այլևս չէ կարող անցնել այդ փորվածքեն դեպի պատը և կկաթի վար՝ պսակին դեպի դուրս կարկառած չափով հեռու շենքին հիմեն։
- ↑ Թորամանյան Թ․, Տեկորի տաճար, Տփխիս, 1911, էջ 97։ Թորամանյան Թ․, Նյութեր…, հ․1 էջ 217։ Թորամանյան Թ․,Զվարթնոց, էջ 23։