Այս էջը հաստատված է

նմա ինչս և արձակեցին անդրէն ի տեղի իւր, և եկն դադարեաց ի Տայս՝ մինչև մեոավ Ռշտունեաց տէրն, դադարեաց ասպատակ Տաճկին. և ապա յետ վեցերորդի ամի հալածանացն դարձաւ անդրէն ի տեղիս իւր. և հաստատեցաւ յաթոո կաթուղիկոսութեան. փութայր կատարել զշինուած եկեղեցւոյն՝ զոր շինեաց ի վերայ պողոտային Վաղարշապատ քաղաքի»[1]։

Սեբեոսեն հետո եկող պատմագիրներ, անոր գործը հաստատելեն հետո, զանազան հետաքրքրական լրացուցիչ տեղեկություններ կուտան թե Զվարթնոցի և թե անոր շինող Ներսեսի մասին։

Մովսես Կաղանկատվացին, որ Ներսեսի ապրած դարաշրջանի պատմագիր կհամարվի, կպատմե, թե «Սա էր (Ներսես) հայրագիր նորին Կոստանդնի և գանձիւք նորա շինեաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտից ի Քաղաքուդաշտի ի սուրբն Գրիգոր և ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց, որ յաւէժ հիացեալ ընդ շինուածն՝ ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր» զի զնոյնաձևն յարմարեսցէ ի պալատանն» այս հատվածն ալ ցույց կուտա, որ եկեղեցվո շենքը վերջացած էր. «Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր՝ ի ճանապարհին վախճանէր»[2]։

Մովսես Կաղանկատվացու տված այս տեղեկության մեջ, Ներսես Գ-ի Կոստանդին կայսեր հայրագիր լինելուն և եկեղեցին կայսեր ծախքով շինվելուն պատմական ի՞նչ արժեք ունենալը հաստատել կամ հերքել պատմաբան քննադատներու գործն է, սակայն ես պիտի հայտնեմ իմ առանձին կարծիքս այս մասին իր կարգին, առայժմ կշարունակեմ թվել այն պատմագիրներու տեղեկությունները, որոնք թեև ոչ ժամանակակից, այնուամենայնիվ դարուց ի դարս ծանոթ են Զվարթնոցի եկեղեցվո ճարտարապետական ե գեղարվեստական մեծ հռչակին և որոշ չափով հավելածական լրացուցիչ տեղեկություններ կուտան, բացի Զվարթնոցեն, նաև Ներսեսի անձնական նկարագրին և անոր ուրիշ կատարած կարևոր գործերու մասին։

Ղեոնդ, թեև պատահական կերպով կհիշատակե, սակայն չի մոռանար Ներսեսի անվան կից անոր պարծանքը եղող եկեղեցին ալ միասին հիշատակելու, ըսելով «Շինող սրբոյն Գրիգորի»[3]։

Գրեթե երեք դար հետո, պատմագիր Հովհաննես կաթողիկոս, որ ամենայն հավանականությամբ կանգուն տեսած էր Զվարթնոց հոյակապ տաճարը, Սեբեոսի նման պատմելով և հիացմամբ դրվատելով անոր ճարտարապետական բարձր արժանավորությունները, քանի մը լրացուցիչ մանրամասնություններ ևս կուտա՝ թերևս ուրիշ ժամանակակից աղբյուրներե ալ օգտվելով և կըսե. «Դարձեալ յուսացեալ ի տէր և ոչ ածեալ զմտալ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց՝ գեղեցիկ իմն մոլութեամբ դնէ ապա հիմն մեծ և հրաշալի բազմապայծառ յարկի տանն Աստուծոյ ըստ անաունակրութեան սրբոյն Գրիգորի՝ յանձն առնելով զկատարումն իմաստութեան շինողին Քրիստոսի։ Իսկ ի հիմնարկել զաստուածակերտ փարախն բանաւոր հօտին Քրիստոսի՝ ի ներքոյ չորից սեանցն հաստահեղուսից բաժանեալ դնէ զնշխարս ոսկերաց սրբոյն Գրիգորի առ ի անշուշտ մնացականութեամբ պահիլ գանձոյն երկնաւորի ի գերչաց ապականչաց և ի պարծանս հաւատոյ քրիստոնէական կարգաց։ Իսկ զքրիստոսադրոշմ և զպատուական գլուխն ոչ ի խորոջ, այլ արտաքոյ ի գզրոցի եղեալ՝ դնէ ի գանձարանս աստուածութեանն ի յոյս բարեաց փափագողաց նմա և բժշկութիւն ախտակրելոց»[4]։

Ներսեսի վերադարձեն վեց տարի հետո, անոր կատարած գործերու մասին կպատմե այսպես, «…հայրապետն Հայոց Ներսէս ետ վեց ամի հալածանաց իւրոց՝ իբրև լուաւ զվախճանն Թէոդորոսի և զդադարումն Իսմայէլեան ասպատակին, դարձաւ անդրէն ի տեղի իւր։ Եւ միախորհ ապա լեալ ընդ նախարարացն՝ իշխան ի վերայ Հայաստանեայցս կացուցանեն զՀամազասպ Մամիկոնեն, որ էր այր ընթերցասէր և ուսումնասէր և վարժ ի բոլոր հրահանգս, և զնախնական քաջութեացն պայման միշտ ջանայր լրութեամբ կատարել մրցարանաց կրթութեամբ։ Բայց հայրապետն Ներսէս պարապ անձին գտեալ՝ զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ՝ շուրջանակի պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր, յօրինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբ։ Այլ և կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս

  1. Սեբերա, նշվ. աշխ., էջ 244։
  2. Մովսեսի Կսւղանկատւացւոյ սլատմութիւն Աղու անից աշխարհի, Մոսկվա, 1860, էջ 255։
  3. Ղևոնդ, նշվ. աշխ., էջ 14։
  4. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 83—84։