Այս էջը հաստատված է

երդումարդաց ըստ պայմանի քաղաքականաց. և ածեալ ջուր ի Քասաղ գետոյ՝ զամենայն աւազախիր առապար դաշտավայրն ի գործ արկանէր, տնկէը այգիս և բուրաստանս ծաղկոցաց»[1]:

Ստեփանոս Ասողիկ նախորդ պատմագիրներե առնելով կգրե, թե (Ներսես) «…շինեաց զվկայարան սրբոյն Գրիգորի ի վերայ վիրապին յԱրտաշատ, զմիւա ևս հրաշապայծառ եկեղեցին զսուրբ Գրիգոր ի Վաղարշապատու առապարին, զանազան յօրինուածով»։ [2]:

Ստեփանոս Ասողիկ թերևս Զվարթնոցի ավերակնեղն ալ չէբ տեսած, այլ ի լրո գիտեր անոր «փլեալ և կործանեալ» լինելը, սակայն անոր մասին իր ունեցած պատմագրական տեղեկություններեն զատ՝ Անիի մեջ գագկաշեն ս. Գրիգորը, որ ընդօրինակությունն էր Զվարթնոցի, փառաբանելով՝ կփառաբաներ նաև նույն ինքն Զվարթնոց եկեղեցին։

Թովմա Արծրունի Զվարթնոցի անունը կհիշատակե Դվնա մեծ երկրաշարժի պատճառով՝ կաթողիկոսական աթոռի տեղափոխության առթիվ, երբ հարկ եղեր է հիշել Ներսեսի անունը և բնակարանը, ստիպվեր է անոր անվան պսակը եղող Զվարթնոցն ալ հիշատակել միասին. այսպես. «Բայց երանելի հայրապետն Տէր Գէորգ սաստկագոյն քան զտիեզերական կործանմանն առ Նոյիւ բերելով զտրտմութեանն թախիծս, հանդերձ եպիսկոպոսիւն Գրիգորիւ, զԱբրահամեանն վաղնջուց աղաչանսն ի կործանմանն Սոդովմայ, յառաջբերեալ մարդասիրին Աստուծո. եւ թողեալ զբնակելն ի Դուինն, ելեալ բնակեցաւ ի Նոր քաղաքին ի մեծ եկեղեցւոջն որ յանուն սրբոյն Գրիգորի շինեալ էր երանելւոյ Տեառն Ներսէսի երկրորդի (իմա Գ-ի) հայոց կաթողիկոսի»[3]:

Այս հատվածեն կերևի, որ Գևորգ կաթողիկոսի օրով դեռ Զվարթնոց կործանած չէր և նույնիսկ Դվնա երկրաշարժիցն էլ վնասված չէր։

Սամուել Անեցի ժամանակագիրը, Ներսեսի մյուս շինություններն ալ հիշատակելով, առանձնապես կգովե Զվարթնոց եկեղեցին, բնորոշելով «զզարմացուցիչն տեսողաց» բառերով և կհավելու «բայց յառաջ շինէ զվկայարան սրբոյն Սարգսի ի Դուին, և զոր ի վերայ վիրապի սրբոյն Գրիգորի»[4]:

Կիրակոս Գանձակեցի գրեթե նույնությամբ կրկնելով Սամուել Անեցու գրածը, կավելացնե միայն, «որ յետոյ աւերեցաւ ի տաճկաց»[5]:

Մխիթար Այրիվանեցու տեղեկությունն, թե «Շինողն Ներսէս շինե զԱռապարի ս. Գրիգորն, զզարմացուցիչն տիեզերաց, որ քակեցավ ի տաճկաց», գրեթե կրկնությունն էիր նախորդներուն[6]:

Վարդան Բարձրբերդցին, հավանորեն Հովհաննես կաթողիկոսեն առնելով, կգրե Զվարթնոցի և Ներսեսի կաթողիկոսանալու հանգամանքներուն վրա այսպես. «Յորում յաւուրս մեռավ Եզր, և յաջորդեաց զաթոռն Ներսէս եպիսկոպոս Տայոց, զոնի տասն ամին Եզրի. բայց յափշտակութիւն եղեալ վասն անհնարին կոտորելոցն, խորհեցաւ փախչել, իբր ոչ բաւական մեծի աստիճանին։ Եւ աղաչեցեալ ի բազմաց դադարէ. և հաւաքեալ զբազմութիւն դիակացն թաղէր, և ի նմին տեղւոջ շինէր զհրդեհեալ վկայարան սրբոյն Սարգսի։ Շինէ տաճար սրբութեան և ի վերայ վիրապին, և արկանէ հիմն տաճարին մեծի յառապարի յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի, և դնէ ի ներքոյ չորից սեանցն զհասարակ նշխարս սրբոյն Գրիգորի, և զգլուխն ի գզրոցի եդեալ՝ պահէ ի պէտս բժշկութեան ախտաժետաց. անդ դնեն և զնշխարս սրբոյն Յիզտբուզտեայ, և զԴաւթիս վկային»[7]։

Իսկ Ներսեսի հեռանալուն և վեց տարի հետո վերադարձի մասին կգրե. «Եւ ի գնալ թագաւորին երկուցեալ Ներսէս յՌշտունեաց տեառնէն, գնայ ի Տայս, և զկնի վեց ամի դարձաւ լուեալ զմահն Թէոդորոսի. և շինէ իւր կայս առընթեր մեծ եկեղեցւոյն, և կացուցանէ ամբոխութիւնս երդումարդոց, ըստ օրինի քաղաքականութեան, և ածէ ջուր ի Քասախ գետոյ, և տնկէ անտառս և այգիս»[8]։

  1. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ, աշխ., էջ 88։
  2. 2 Ասողիկ, նշվ. աշխ., էջ 88—89։
  3. Պատմութիւն տանն Արծրունեաց ի Թովմայ վարդապետէ Արծրունւոյ, Կոստանդնուպոլիս, 1852, էջ 260։
  4. ։Սամուել Անեցի, նշվ. աշխ., էջ 83։
  5. Պատմութիւն Հայոց արարեալ Կիրակոսի վարդապետի Գանձակեցւոյ, Թիֆլիս, 1909, էջ 58։
  6. Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն հայոց, Մոսկվա, 1860, էջ 50։
  7. Հաւաքումն պատմութեան, Վարդանայ վարդապետի լոաաբանեալ, Վենետիկ, 1862, էջ 67 (Պարզված է, որ «Հաւաքումն պատմութեան» երկի հեղինակը Վարդան Արևելցին է։ Տե՛ս Հայ մշակույթի նշանավոր գործիչները, Ե., 1976, էջ 319—խմբ.)։
  8. Նույն տեղում, էջ 69