Այս էջը հաստատված է

կան արտաքին և ներքին տագնապով, մյուս կողմանե պատկերամարտության հարցով, եթե Բարսեղ կայսրը չիգար մի նոր սյուն ավելացնելու ահեղ Կայսրության խարխլած քաղաքական կյանքին և վերջնական անկման մոտեցած բյուզանդական արվեստին (պատկերամարտությունը Հուստինիանոսի ժամանակեն սկսած է):

Բարսեղ կայսեր կանգնած ս. Զորավար, (որուն պատմական նկարագիրը միայն մնացած է) բյուգանդական արվեստի նոր վերածնությունը համարեցին մեր ժամանակի գիտնական արվեստագետները։

Թե որչա՞փ տևեց այս նոր վերածնությունը և թե ի՞նչ նախանձելի բարձրության հասավ, այդ մասին խոսելն իսկ ավելորդ է, որովհետև, ինչպես նկատեցի, VI դարը բյուզանդական արվեստի մեջ այլևս չի կրկնվեցավ, միայն թե պարբերական վերածնություններով շարունակվեցավ քանի մը դար ևս, առանց սակայն իր ոսկեդարը գերազանցող բարձրության հասնելու։

Քանի դեռ հյուսիսային բարբարոսներու արշավանքով Արևմտյան կայսրությունը, բաժանբաժան լինելով, քայքայման հեռանկարի առջև սարսափած, գոյության կռիվ կմղեր, քրիստոնեությունը պետական կրոն դառնալով, Արևելյան կայսրությունը զորացած Պարսկաստանի հետ կչափվեր, հաճախ ոտքի տակ կոխկրտելով Հայաստանը. և Հայաստանը մերթ մեկին և մերթ մյուսին հպատակ, կամ ավելի ճիշտը՝ գերի, ոչ միայն լռիկ-մնջիկ կշարունակեր զարգացնել մի ինքնուրույն ճարտարապեթյուն, այլև ունեցավ Երերուքի, Թալինի, Թալիշի, Մրենի և բազմաթիվ այլ հոյակապ տաճարներով իր ճարտարապետության և գեղարվեստի ոսկեդարը VII դարուն, որուն ճարտարապետական բազմաստեղյան երկնակամարին վրա փայլուն աստղ մը եղավ աննման վսեմությամբ կանգնված Զվարթնոց տաճարը։

Ի՞նչ համեմատություն Բյուզանդիայի և Հայաստանի միջև։ Հուստինիանոս, երբ բյուզանդական արվեստի գլուխգործոց ս. Սոֆիան կանգնեց, ինքնակալն էր 64 նահանգներու, որոնց մեկին՝ Եգիպտոսի մեկ տարվան տուրքով զարդարվեցան ներքին շարժական զարդերը, իսկ Հայաստանը, հազիվ հավասարվող Բյուզանդիո մեկ նահանգին, կանգնեց հայ ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց մը, որն որ շատ հեռու կմնա ս. Սոֆիայի համար թափված ոսկիի կույտերեն իր նյութական արժանիքով, այնուամենայնիվ իբրև հանճարի անօրինակ հղացում, ճարտարապետության մեջ իբրև չնաշխարհիկ նմուշ միշտ պիտի մրցի ս. Սոֆիայի հետ իր գեղարվեստի բարձր արժանիքներով։

Ս. Սոֆիայի ամենամեծ արժանիքը կկայանա իր անօրինակ լայն՝ 31—35 մետր տրամագծով գմբեթին մեջ[1], ահավոր կերպով դրված է շենքի գլխին, սակայն ոչ նվազ պատասխանատու և զարմացման արժանի է Զվարթնոցի ութ տկար կետերու վրա բարձված 24 մետրեն ավելի տրամագծով կանգնված միջնագմբեթը կամ երկրորդ հարկը, որուն ծանրության չափը զգալիորեն կբազմապատկե յուր շուրջանակի galeria–ին (սրահ) վրա ծածկած կամարի կեսին ծանրությունը։

Բյուզանդիայի և Պարսկաստանի նենգավոր քաղաքականության մշտապես զոհ դարձած բուռ մը հայ ժողոփուրդը, ծանր հարկերե և տուրքերե ավելացնելով, երբ կկանգնե Զվարթնոցի նման մի գլուխգործոց և զուգընթացաբար մեծագործություններ համարվելու չափ ուրիշ բազմաթիվ գեղարվեստական կոթողներ, եթե բյուզանդական կայսրության գանձարանը ունենար իր ձեռքին մեջ, շատ ս. Սոֆիաներ կարող էր կանգնել, որովհետև մեծագործ Զվարթնոցը մենակ չէ մնացած Հայաստանի մեջ, ինչպես մնացեր է ս. Սոֆիան Բյուզանդական բովանդակ կայսրության մեջ։

X դարուն կան երկու Զվարթնոցներ ևս կանգնված, ոչ նվազ մեծագործ քան ներսեսաշենը, և դեռ չգիտենք, թե ապագան քանի հատ ալ պիտի տա մեզ, երբ հառաջիկային խուզարկություններ լինին մեր հնագիտական ուսումնասիրություններե գրեթե կույս երկիրը։

Արվեստագետներ եթե լրջորեն քննեն և համեմատեն, պարզ կտեսնեն, որ բացի ս. Սոֆիայեն,

  1. Սուրբ Սոֆիայի գմբեթի տրամագծի մասին իր մեկ այլ աշխատության մեջ Թորամանյանը գրում է․ «Զանազան հեղինակներու տված չափերը համանման չեն… 31-են մինչև 35 մետր տրամագիծ ցույց տվողներ կան, չգիտեմ, թե ո՞րն է ճիշտը»։ «Անահիտ», 1911, № 9-11, էջ 216 (կազմողներ)