բյուզանդական կայսրության սահմաններուն մեջ մինչև VII դարու վերջը կանգնված կոթողներուն համահավասար և երբեմն ավելի արժանավորություններով կմրցեն փոքրիկ Հայաստանի մեջ եղած հիշատակարանները և համեմատական թվարկությամբ գուցե նաև գերազանցեն իսկ[1]։
Մենք աններելի կերպով մեղանչեր ենք մինչև այսօր, որ մեր ունեցած ազգային գեղարվեստի և ճարտարապետության անսպաո գանձարանը չենք բացեր եվրոպական գիտության առջև, որպեսզի ավելի կանուխ ստանայինք քաղաքակիրթ ազգերու շարքին մեջ ստեղծագործող ազգ լինելու պատվավոր վկայականը։
Մինչև այսօր եվրոպական գիտության ինչքան որ հայտնի եղեր է հայ պատմական ճարտարապետության գեթ աղոտ ուրվագիծը, այն ալ նույնիսկ Եվրոպայի գիտնականներու ուսումնասիրական ձեռներեցության ենք պարտական։ Անոնք միշտ ինքնաբերաբար կամ պատահաբար անցնելով Հայաստանեն՝ տեսեր և հետազոտեր են, որով փոքր-ինչ ընդարձակվեր է հայ արվեստի մասին գիտական աշխարհի ծանոթությունը։ Իսկ վերջերս, բացի մեծանուն գիտնական պրոֆ. Ն. Մառի բազմաբեղուն աշխատություններեն, որան արդյունքը թերևս ի մոտո մամուլի և հասարակության սեփականություն դառնա, սրտանց հայ արվեստի ուսումնասիրության նվիրվող եվրոպացի գիտնականներեն մեկը՝ Հ. Ստրժիգովսկի, որ Վիեննայի համալսարանի ուսուցչապետներեն է, ոչ միայն առաջին անգամ հայտարարեց, թե առանց պատմական հայ արվեստի ուսումնասիրության արևելյան արվեստներու պատմական առեղծվածները լուծել անկարելի է, այլև այդ ուղղությամբ ինք երկար ճանապարհորդություններ արավ Հայաստանի մեջ։ Ամենում հայտնի է Ստրժիգովսկիի 1913 թվականի աշնանը կազմած գիտական արշավանքը Վիեննայի համալսարանի ծախքով՝ սկսյալ Շիրակեն մինչև Երասխաձոր։ Սա առաջին օտար գիտնականն է, որ բազմաթիվ հայկական հոյակապ հիշտակարաններ անձամբ տեսավ, որոնք IV դարեն մինչև XIII դար կանգնված էին, բայց մինչև VII դարու վերջը կանգնվածները ավելի պատկառանք կազդեին, որոնք իրենց կարգին պատկառելի թիվ մը կկազմեին։ Ամբողջ մեկ ամիս տևեց Ստրժիգովսկիի ճանապարհորդությունը, որում անձամբ կընկերանայի ես, թե առաջնորդելու և թե ցուցումներով գոհացնելու անոր հետաքրքրությունները։ Քանիցս ապշած ու զարմացած, յուրաքանչյուր քայլափոխի անդադար հանդիպելով մեկե ավելի հոյակապ շինություններով կդառնար ինձ և կըսեր. «Եգիպտական աշխատանք է կատարվեր այստեղ, ո՞ւր է այժմ այս ժողովուրդը»։ Ի՞նչ պատասխան կարող Լի տալ ավելի պերճախոս, քան անմահ վիպասան V. Hugo–ի «Les Tures ont passe la» պատասխանը:
Հայաստանի հողի վրա զարհուրելի էր արաբական արշավանքի պատճառած ավերն ու աղետը։ Հրաբուխի նման պայթեցավ, հրաշեկ լավայի պես տարածվեցավ ամեն կողմ այս այրող ու խանձող հոսանքը։ Ավելի քան 700 տարի Եվրոպա և Ասիա շշմած տեղի տվին այս անսպասելի փոթորիկի առջև, բյուզանդական ու սասանական ահավոր գահերը փշրվեցան Մահմեդի կտակած յաթաղաններու առջև, մեկ կողմեն Վենետիկ ու Վիեննա, մյուս կողմեն մինչև Հնդկաստան հասավ հոսանքը։ Հազիվ երկու դար առաջ հիասթափված Եվրոպան կամաց-կամաց սկսեց մեղմել այս աշխարհավեր հոսանքի շրջանակը։ Եվրոպան փրկվեց, բայց Ասիան ճակատագրապես մահվան հռնդյուններու տագնապի մեջ կհեծեր քաղաքակրթության երդվյալ թշնամի այս բարբարոս ցեղի լուծին ներքև։
Ի՞նչ կարող էր անել մի փոքրիկ Հայաստան այս գազանային ուժի առջև, բախվիլ, փշրվիլ ու փոշիանալ և կամ տեղի տալ հեռատես քաղաքագիտությամբ և սպասել նպաստավոր ժամանակին՝ վերականգնելու համար։
Հայ ժողովուրդը այս ճկուն հատկության շնորհիվ էր, որ թեև VII դարեն մինչև X դար տառապեցավ և քար քարի վրա չի կարողացավ դնել, այնուամենայնիվ X դարու սկզբներին, օգտվելով նպաստավոր պատահարներն, անմիջապես վերածնվեց քաղաքականապես և վերածնության հետ մեկտեղ անմիջապես սկսեց շինարարական այնպիսի մեղվաջան աշխատանք, որ X դարեն մինչև XIV դար
- ↑ Սրանից հետո մատիտով հեղինակի ձեռքով ավելացված է՝ «Այստեղեն սկսած հետագա ուսումնասիրությունը» (կազմողներ)։