բնակությունը եղավ։ V դարեն մինչև Ներսեսի ժամանակը պատմության մեջ ոչ մի ակնարկ չեմ գտած կաթողիկոսարանի մը նոր շինության և կամ հնույն նորոգության։ Հետեվաբար V դարու վերջերին շինված կաթողիկոսարան մը, որ, ըստ իս, անպայման գոնե ծածկով փայտաշեն պետք էր եղած լիներ, չէր կարող մինչև VII դարու կեսը մնալ այնպիսի վիճակը մը մեջ, որ Ներսեսի բարձրագույն զարգացմամբ մշակված ճաշակին գոհացում տար։
Ներսեսի գործելակերպեն իսկ հայտնի է, որ եթե Դվնա մեջ ս. Գրիգոր եկեղեցվույն զուգնթաց մի կաթողիկոսարան ալ նորոգ շինված լիներ, դարձյալ նա պիտի ձգտեր իր անձին համար իր ճաշակով շինել տալ։ Այս մասին կհամոզվինք լիովին, երբ Սեբեոսի՝ Ներսեսի անձին մասին տված նկարագիրը կարդանք, թե ինչպես «… Սնեալ ի մանկութենէ յաշխարհին յունաց և ուսեալ զլեզուս և զդպրութիւն Հոռոմին, և շրջեալ ընդ աշխարհս զաւրու կարգաւք զինուորութեան» մի մարդ էր[1]։ Ամենայն հավանականությամբ շատ տարիներ անցած ալ չէին Հունաստանեն գալուն վրա, անոր մտքին մեջ թարմ էր բյուզանդական մայրաքաղաքին և պետության ուրիշ երկիրներուն մեջ գտնված ճարտարապետական շքեղություններու հիշատակը։ Զվարթնոցի ճարտարապետական ոճը անվիճելի կերպով կապացուցանե, որ Ներսես ոչ միայն տեսած էր Կ. Պոլիսն ու Հռոմը, այլև երկար ուսումնասիրած էր սիրիական երկիրներ ու մեջ եղած քրիստոնեական շքեղ շինությունները, որոնց հատուկ դրոշմը կկրեն Զվարթնոցի քանդակներեն ու ձևերեն մեծ մասը։ Հայաստանի մեջ որչափ ալ որ շքեղ լինեին կառուցվածքներ, այնուամենայնիվ չի պիտի կրնար հաշտվիլ Արևելքի ցուրտ ոճերուն հետ և պիտի ջանար իրեն հաճելի ոճով կանգնել եկեղեցին ու կաթողիկոսարանը։ Նշանակալի կարևոր հանգամանք է, որ Ներսեսի եկեղեցին ավելի խոշոր չափերով ինկած է սիրիական արվեստի ազդեցության ներքո, ինչպես ժամանակ առաջ նույն բանը արավ Տրդատ Գառնիի մեջ, Հայաստանի ոճեն բոլորովին տարբեր, զուտ հունա-հռոմեական ճոխ ոճով կանգնելով իրեն համար մի գողտրիկ հովանոց։
Բայց ինչ որ ինձ ավելի հավանական կթվի, այն է, թե կաթողիկոսարանը արդեն հնացած էր և կամ արաբաց արշավանքի ժամանակ քանդված կամ այրված, որն որ նպաստավոր պատրվակ եղավ Ներսեսի համար վաղ ընդ փույթ գործի ձեռնարկելու։ Ստիպողական կարիքը կհակադրվեր ժամանակի աննպաստ պայմաններուն։
Արաբներու Դվինը գրավելու պատմութենեն գիտենք, որ «…արկին մուխ շուրջանակե, մերժեցին ծխովն և նետաձգութեամբն զպահապանս պարսպին...»[2]։ Կարող էր պատահել, որ այս ժամանակ, նույնիսկ հրդեհի ճարակ եղավ արդեն հնացած ու խարխլած կաթողիկոսարանը, որ անպայման կաթողիկոսական եկեղեցվո մոտ պիտի լիներ՝ «…Կարի մերձ է առ բերդն…»[3]։
Այս հանգամանքները, միացած Ներսեսի զինվորական և քաղաքական բարձրագույն կրթության և արևմտյան գերագույն կատարելության հասած գեղարվեստի հետ երկար տարիներու շփմամբ նրբացած ճաշակին, անկարելի էր, որ անդիմադրելի պահանջ չզգար իր աստիճանին և ճաշակին համապատասխան շքեղ կոթող մը կանգնելու, թե ի փառս իրեն և թե հօգուտ ճարտարապետության և գեղարվեստի մի նոր վերածնության Հայաստանի մեջ, փոխարինելով մինչև այն ժամանակ տիրող և ընդհանրացնող ծանր և լուրջ ոճերուն։ Եվ ահա կաթողիկոսությունն ալ միակ միջոցն էր, որ հնարավորություն պիտի տար իրեն, տիրաբար տնօրինելու և անսահման կերպով ծախսելու ինչ-որ մեծագործության ձգտումները և վայելչության անզուսպ ճաշակը կթելադրեին իրեն։
Այստեղ տեղը չէ՞ նշել, որ արաբներու ավերիչ արշավանքեն հետո, երբ, բացի 35000 գերիներե, բազմահազար հայեր կոտորեցին, ամբողջ երկիրը ավարի մատնեցին, իշխանների մեծ մասը անպայման գերի տարին և անոնց կայքն ու կարողությունը հափշտակեցին ու հայ ժողովուրդը ետին աղքատության մեջ