Այս էջը հաստատված է

չափով ճշմարտության կփոխվի Մովսես Կաղանկատվացու մի առասպելանման տեղեկությունը, թե Ներսես Կոստանդ կայսեր հրավիրեց նվիրման կամ օծման հանդեսին, որն որ վերին աստիճանի հավանելով շենքին, շինողներուն հրամայեց իրեն հետ Պոլիս գնալ, որպեսզի իր պալատին մեջ ալ շինեն մի նույնանման եկեղեցի[1]։

Ճիշտ է, որ առաջին հայացքով մեծ հակասություն է Կոստանդին կայսեր Ներսեսի հրավիրանոք Հայաստան գալը՝ եկեղեցվո օծման հանդեսին ներկա գտնվելու համար, եթե պահ մը ընդունենք, որ Ներսես Տայքեն վերադառնալեն հետո ավարտեց եկեղեցվո շինությունը, 659 թվականեն հետո։ Ուրեմն պետք է որ կայսրը 652 թվականին այցելութենեն զատ երկրորդ անգամ այցելած լիներ Հայաստան, որ բնավ տեղի չէ ունեցեր։ Եթե պատահած լիներ այդպիսի պատմական խոշոր դեպք, անպայման մեր պատմագիրներեն մեկն ու մեկը հիշատակած պիտի լիներ։ Բացի այդ, նույն թվականներուն բյուգանդական արքունիքը վերին աստիճան տագնապալի դրության մեջ էր, թե ներքին խառնակություններու և թե արտաքին սպառնացող մեծ վտանգի պատճառով: Բայց պահ մը ենթադրենք, որ Կոստանդին առանց քաղաքական խոշոր պատճառի Հայաստան եկավ, այն ժամանակ այդ գալուստը կլիներ ոչ թե Ներսեսի շինած եկեղեցին շնորհավորելու համար, այլ ընդհակառակը, Ներսեսին և իր ժողովուրդին խստիվ պատժելու համար։ Որովհետև Ներսես Տայքեն վերադառնալեն հետո էր, որ, նախարարներու հետ համաձայնելով, Հայաստանը բյուգանդական կայսրության հպատակութենե հանելով՝ արաբացվոց իշխանության տակ դրավ:

Տաճարի հիմնարկության և վերջավորության մասին եղած սխալ ժամանակագրության հետևանքով է, որ Մովսեսի այս տեղեկությունը փոքր-ինչ առասպելական երևույթ ունի։ Եթե Սեբեոսի ստույգ տեղեկության վրա հիմնվելով Զվարթնոցի սկզբնավորության ժամանակը ճանաչենք 644 թվականը, ինչպես վերև հիշատակեցինք, մինչև կայսեր Հայաստան գալու 652 թվականը եկեղեցին ավարտված կլիներ ութ տարվան շրջանին մեջ։ Այս մասին Հովհան կաթողիկոսին խոսքը շատ պարզ է.«Բայց հայրապետն Ներսէս պարապ անձին գտեալ՝ (վերադարձեն հետո) զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ շուրջանակի պատուար պարսպով ամրացուցանէր[2]»։ Պատմագրի հատկապես այս շեշտված խոսքը ցույց կուտա, որ եկեղեցին ավարտված էր նախ քան Ներսեսի մեկնելը։ Ուստի, իրաց այս վիճակին մեջ, բնավ հակասական բան չիկա Ներսեսին կայսերը եկեղեցվո նվիրման հրավիրած լինելու տեղեկության մեջ։ Մովսես Կւաղանկատվացին հատկապես չէ գրած, որ կայսրը Պոլսեն հրավիրվեցավ, այլ խոսքը պարզ հրավերի մը վրա է, որ անշուշտ տեղի ունեցավ Դվինեն դեպի Վադարշապատի առապարը։ Եթե ճիշտ էր, որ Ներսես հայրագիր էր նորին Կոստանդնի և «գանձիւք նորա շինեաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտից[3]», այն ժամանակ թե կայսրը ինքնին պիտի հետաքրքրվեր այնչափ մեծ հռչակ հանած եկեղեցին տեսնելու, և թե Ներսեսին ալ պարտքն էր հրավիրելու։ Նույնիսկ Կոստանդնի ծախքով շինված լինելն ալ առասպել չի կարելի նկատել, երբ ի նկատի ունենանք Ներսեսի կաթողիկոսության գահ նստած օրեն հայ ժողովուրդին տնտեսական տխուր վիճակը։ Ներսես քաղաքական և տնտեսական այդ դաժան պայմաններու մեջ դժվար թե կարողանար սեփական ժողովուրդի միջոցներով այդքան մեծ եկեղեցի մը շինել, եթե թագավորական որոշ չափով աջակցություն չի վայելեր։ Եվ եթե ընդունենք, որ իսկապես Ներսես հայրագիր էր կայսեր, այնուհետև երբեք զարմանալի չի լինիր, որ կայսրը տար նաև եկեղեցվո շինության բոլոր ծախքը՝ Հայաստանի միանգամայն նյութապես և տնտեսապես քայքայված ժամանակ։ Նաև այս եկեղեցիի համար եղած ամբողջ ծախքը կարծեմ աննշան չափով իսկ չէր կարող ծանրություն լինել Բյուգանդական կայսրության գանձարանին վրա։

Համենայն դեպս Մովսես Կաղանկատվացու տեղեկությունը, որ անշուշտ հիմնված է մեզ

  1. Մովսես Կաղանկատվացի,նշվ․ աշխ․,էջ 255։
  2. Հովհաննես Դրասղանակերտցի, նշվ․ աշխ․, էջ 255։
  3. Մեվսես Կաղանկատվացի, նշվ․ աշխ․, էջ 255։