անցքի (6) անմիջապես կողքին մի փոքրիկ մաս կա դեպի հարավ հառաջացած և մի բավական մեծ ծակով կհաղորդակցի դրսի հետ հարավային կողմեն։ Այս փոքր հառաջակարկառ մասին գետինը հատակված է անկիզելի որձաքարով, նաև աղեղնակապ անցքը և շրջապատող պատերի ստորին մասերը։ Դրսի հետ ունեցած հաղորդակցության ծակը (8) և գետինները անկիզելի որձաքարով հատակված լինելը ապացույց է, որ այս տեղը ի հնումն մի վառարան էր և կվառվեր դեպի հարավ բացված ծակեն։ Պարզապես այս էր վառարանին բերանը։
Ահա այս պատերուն մեջ դրված խողովակները, վառարանի մը տեղի գոյությունը, խաչիկ վարդապետի ապացույցներն են այդ մասին կրակապաշտական տաճար լինելուն[1]։ Իսկ գրական ապացույցներն են Անանիա Նարեկացիի (ժ դար) ներբողեն մի հատված Կաթողիկեի մասին գրված և Փորթուգալ Միքայել Փաշայի, Եղիշեի քննադատության հառաջաբանին մեջ, Հնդկաստանում գոյություն ունեցող կրակապաշտական տաճարների մասին Անքըթելի նկարագրությունը։
խաչիկ վարդապետ ինքը անշուշտ բոլորովին համոզված չէ այս իր քարոզածի ճշմարտության, բայց որովհետև իրեն համար շահավետ և այցելուի համար հետաքրքրական է, ուստի բոլոր այցելուներին աշխատում է համոզել իր այս «չնաշխարհիկ գյուտի» ճշմարտության համար։ Սակայն ի՞նչպես նա բերում կապում է Անանիա Նարեկացու «Ներբողյան»–ի հատվածը այս մասի հետ և ի՞նչ համանմանություն է գտնում Հնդկաստանի կրակատուններու և այս ավերակի բաժանումներու մեջ, այդ կքննենք իհարկե աշխատությանս ընթացքում և կներկայացնեմ կրակատուններու և ատրուշաններու իսկական պատկերներ և չափագրություններ՝ սկսած ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը գոյություն ունեցողները։
Որպեսզի ընթերցողները կարողանան ինձի հետ միասին համեմատություն կատարել և լիովին ըմբռնել այս առեղծվածային մասի հատկանիշը, հարկ անհրաժեշտ կհամարեմ կրակապաշտության ծագումեն մինչև մեր օրերը գոյություն ունեցող կրակապաշտական տաճարների ձևերը և կատարված ծիսական արարողությունները հավաքել գիտնականների ուսումնասիրություններից և ցույց տալ ընթերցողին, որպեսզի յուրաքանչյուր ոք ինք վճռե, թե իբրև կրակապաշտական տաճար ցույց տրված մասը հեռավոր նմանություն իսկ չունի կրակապաշտական տաճարի[2]։
Հաստատված մի իրողություն է, որ քաղաքակրթական ամեն մի տարերք, գիտություն, արվեստներ, ի շարս որոց գեղարվեստ և ճարտարապետություն, երկրեերկիր փոխանցվել են պատերազմներու, գաղթականություններու և առևտրական հարաբերություններու միջոցավ։ Այսպես է եղել նաև կրոնների և հավատալիքների փոխանցումը մեկ ազգեն մյուսը, մեկ երկրեն դեպի մյուսը։ Հաճախ պատահեր է, որ պատերազմով հաղթական կամ կուլտուրապես բարձր մի ազգ, երբ քաղաքականապես նվաճեր, կամ իր ազդեցությունը տարածեր է դրացի փոքր ազգերու վրա, տիրողին նշանաբանն է եղեր այդ փոքր ազգերը ձուլել իր մեջ կրոնքի միջոցավ, որպեսզի ապազգային անջատողական խլրտումներ հառաջ չիգան, և իր տիրապետությունը երկարատև լինի, ուստի այդ համաձուլման ամենեն ուժեղ միջոցը համարել են իրենց կրոնի վարդապետության տարածումը նվաճված ազգի մեջ։ Անմիջապես կանգներ են կրոնական տաճարներ, կատարել են հանդիսավոր արարողություններ, եռանդուն կերպով անվերջ քարոզել են տիրողի «ճշմարիտ» կրոնի վարդապետությունները՝ նոր կրոնին ընտելացնելու համար։ Շատ անգամ պատահել է, որ նույնիսկ բռնի միջոցների են դիմել կրոնական սկզբունքները ընդունել տալու համար։ Այս բռնի միջոցները, պետք է ըսել, որ երբեմն օգներ են, սակայն ոչ միշտ, պատահել են դեպքեր, որ այդ բռնի միջոցները հառաջ են բերել
- ↑ Կրակատան անվանված տեղին բուն շենքին հետ հարաբերութուն չունենալեն զատ, նաև հավանական համարված մասն ալ կիսված է, առանց իրարա հետ հաղորղակցելու այդ կեսերը (սևագիր նշումներ)։
- ↑ Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 95—106։ Նկատի ունենալով, որ Թ. Թորամանյանի արխիվում չեն պահպանվել նրա «Կրակապաշտություն և կրակապաշտական տաճարներ» աշխ. լուսանկարները և չափագրությունները, հարկ չենք համարում այն տեղագրել սույն ժողովածուում (կազմողներ):