գմբեթին ամբողջ շրջանակը իրենց վրա միայն կրելու համար։ Այստեղ ի դեպ է ըսել, թե անեցիք շատ բացառություններ ունին այս ընդհանուր օրենքեն, ինչպես Մայր եկեղեցին, Լուսավորիչը, որոնք ըստ օրինի, եթե աղեղներու չափով գմբեթի տրամագիծ ունենային, այժմյան իրականութենեն տարբեր պետք է ըլլային, թե՛ Մայր եկեղեցին և թե՛ Լուսավորիչը՝ անօրինակ լայն գմբեթներ ունին, որոնց շրջանակը այնքան լայնցած է, որ աղեղներ ու վրա փոխանակ հանգչելու, անցնելով այն սահմանը, հանգչում են կողմնակի nef-երու կամարներուն վրա, իսկ անկյունները փոխանակ առագաստի վրա գալու, կանցնին ուղղակի մեծ սյուներու վրայեն։ Եթե ես ալ այս հաշվով դրած ըլլայի վերնագմբեթը, այն ատեն լիովին բավարար պիտի լիներ շրջանակը (16) տասնևվեց որոշ կամարներու համար։
Արտաքին ճակատին վրա, սյուներուն և զանոնք կապող կամարներուն բարձրություններն ալ անվրեպ էր, քանի որ ներսի կողմեն ունինք որոշ բարձրություն սյուներու, հետևաբար բնական էր, որ ներսի որմասյուներու կամարին զուգահեռական դարձող պատուհանի վերին աղեղին կեդրոնը նույնպես պետք էր միևնույն բարձրության վրա կեդրոնը ըլլար նույն պատուհաններու արտաքին կողմի աղեղին, և անոր զուգահեռական վրայի զարդարուն կամարները, որոնք լիովին գոյություն ունին իրենց ճշտիվ չափերով։
Զվարթնոցի մեջ ներքին որմասյուներ թվով (64) վաթսունևչորս են, իսկ արտաքիններ՝ (32) երեսուներկու զույգ սյուներ։ Այստեղ ս. Գրիգորի մեջ այդ թիվն ալ կտարբերի, ներքին կողմեն ունի (72) յոթանասուներկու որմասյուն՝ հաջորդաբար նեղ և լայն սյունամեջերով, արտաքուստ հավասար հեռավորությամբ՝ (36) երեսունևվեց զույգ սյուներ։ Ներքին որմասյուներ, ինչպես Զվարթնոցի և Բանակի մեջ, ամենը կապված չէին իրարու կամարներով, այլ ընդհատ-ընդհատ, յուրաքանչյուր լայն սյունամեջերու վրա կային կամարներ և յուրաքանչյուր սյուն կկրեր մի կամարի վերջավորություն։ (Նկ. Զ, 3)։ Անեցիներու ընդհանուր սովորոթյան համեմատ այստեղ ալ կամարին moulure–ները (բարձրաքանդակ) պատին երեսեն դեպի խորը փորված ըլլալով՝ վերի կողմեն հազիվ 3 սմ դուրս ցցված էր պատեն, իսկ տակի կողմեն՝ ավելի քան 10 սմ (նկ. Զ, 3 a և b), a կցուցանե պատեն դուրս ելած մասը, իսկ b՝ խորը մտած մասը, այս համեմատությամբ ալ կամարներեն վեր պատը ավելի հաստ էր, քան կամարներեն վար։ Հետևաբար կամար չունեցող նեղ սյունամեջերու մեջ հառաջ պիտի գար մի անտեղություն այս անհավասար թանձրության պատճառով <խորշեր՝ վերևը կիսաբոլորակ վերջավորությամբ, առանց corniche–ի>[1] (քիվ), եթե կամարներու վերևի թանձրության համեմատությամբ նեղ սյունամեջերու թանձրությունը մինչև տակը շարունակվեր, այն ատեն թե երևույթը պիտի տգեղանար և թեք որմասյուներու կողերը պիտի թաղվեին այդ թանձրության մեջ. ուստի այդ անտեղության առջևը առնելու համար թեթև կերպով խորշի ձևով փորեր և գոգավորեր են այն մասը վերեն սկսյալ, մինչև որ եկեր և ներքևի մասին հավասարվեր է (նկ. Զ, 3c), իսկ profil d կետանիշը վերեն դեպի վար հատակագծին վրա կերևա գոգացյալ նույն պատ <կեր> հատակագիծ e։ Ահա այս բեկորին համար էր, որ բանիցս գրեցի ձեզ, որ փնտրեք Ձեր հուշատետրին մեջ։ Բեկորը գտնվեցավ արևմտյան կողմեն, դըռնեն մի քիչ հարավ, Տիգրանի աշխատած բաժնի մեջ. պատկերին վրա կետանիշով զատեր եմ այն ձևով, ինչպես գտնվեցավ, մեկ կողմը կամարին կես մասը և անմիջապես քովը՝ կիսաբոլոր գոգաձև փորվածքը։ Այս քարերեն այժմ խիստ շատ կա, բայց երբեք քովի գոգացյալ մասը, եղած մեկ հատիկ օրինակն ալ բոլորովին փչացած է արդեն, եթե գտնված պահուն անմիջապես չափագրած չըլլայի, այժմ ոչ մի բան հասկնալ կարելի պիտի չըլլար, և կազմությունն ալ սխալ պիտի ըլլար՝ ենթադրելով շարունակյալ կամարներ։
Դրսանց կամարները կանոնավորապես միացած են հաջորդաբար ամբողջ շրջապատին վրա և անմիջապես վրան կգտնվի շուրջանակի լայն զարդաքանդակ գոտին, այս գոտին և corniche-ին (քիվ) ճիշտ մեջտեղ կգտնվեին բոլորակ պատուհանները, որոնց ամենն ալ բացված էին galerie–ին (սրահ) վրա. այս հարկին ծածկեն վեր կսկսի միջնագմբեթը, որուն իսկական
- ↑ Անկյունային փակագծերի մեջ առնված տողը վերցված է նամակի սևագիր օրինակից (կազմողներ):