Էս իմ սիրտը
ԷՍ ԻՄ ՍԻՐՏԸ.
Էս իմ սիրտը՝ խենթ ու խելառ
Գարուն կուզէ հով ու զով,
Նախշուն ծաղիկ, ծէգ վարդավառ
Սարն սմբուլ ծվանքով:
Կուզէ անվերջ թռչել օդում,
Ծծել բոյրը ալ վարդի,
Սուզուել յստակ ալիքներում,
Լինել գետի նազ փերի:
Կուզէ էն սև տղի հոգուն
Մրրիկ լինել անըսպառ,
Սէր հուրհուրել, սիրել անհուն—
Էս իմ սիրտը՝ խենթ-խելառ...