ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Առաջաբան
Հաբեթական տեսության լեզվագիտական կառուցվածքի հետ սերտորեն կապվող գաղափարներ դյուրությամբ կարելի է ճարել ու հավաքել այլ և տյլ հեղինակների, մինչև անգամ լեզվագիտական հին դպրոցի պահպանողական ներկայացուցիչների երկերում, չբացառելով այդ դպրոցի ժամանակակից սյուն՝ Սորբոնի պրոֆեսոր Ա. Մեյեին։ Նման հանդիպումներ առավել հեշտ կարելի է նկատել Հ. Շուխարդտի (H. Schuchardt) հետ, որը նյութականորեն ավելի լայն, թեպետ և ոչ խորն է կողմնորոշված տարբեր սիստեմների լեզուների փոխհարաբերությունների խնդրում։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հանդես են գալիս իբրև մարդկային լեզվի հարցերի նկատմամբ հասարակագիտական մոտեցման կողմնակիցներ (Մեյե). և ժամանակ, երբ նրանք խոսում են տարբեր սիստեմների լեզուներում երևույթների ճիշտ դիտված ցեղակցության մասին (Շուխարդտ), որ սովորաբար որոշվում է, այսպես կոչված, ռասայական պատկանելությամբ, զուգադիպումները մեր և նրանց միջև լոկ բառերի և վերացականորեն վերցրած մտքերի մեջ են, բայց բնավ ոչ լեզվաբանական բուն կառուցվածքի էության մեջ։ Այդսլիսի՝ երբեմն ապշեցուցիչ զուգադիպություններ լեզվի ծագման հարցում նկատվում են և նեոկանտական Կասսիրերի հետ, որի մտքերն ամբողջությամբ վերցրած բնավ չեն բխում հաբեթական տեսության լեզվաբանորեն ձեռք բերած հիմնական դրույթներից, որոնք, ինչպես պարզվել է, հիմնավորված են պատմական մատերիալիզմով, դիալեկտիկայով։ Բնականաբար, ծագումաբանական հարցերում մեզ ավելի մոտիկ են կանգնած այն լեզվաբանները, որոնք իրենց աշխարհայացքով հարում են մարքսիզմին, առաջին հերթին՝ Լյուդվիգ Նուարեն և նրա նախորդները, իսկ աշխարհիս լեզուների փոխհարաբերությունների հարցում այն գիտնականները, որոնք անհրաժեշտաբար ավելի քան մոտիկ, ընդհուպ հետազոտաբար են մոտեցել կենդանի լեզվին՝ իր անսահմանորեն երանգավորվող բազմազանությամբ, այն է՝ ամերիկանիստներն ու աֆրիկանիստները, ինչպես են՝ Բոասը (Boas), Ռիվեն (Riven), Մայնհոֆը (Meinhoff), Շմիդտը (Schmidt) և ուրիշները, ինչպես և հաճախ նյութական կուլտուրայի սլատմաբանները, որոնց թվում նաև հնագետները, որոնք՝ կուլտուրայի փոփոխության կապակցությամբ լեզուների փոփոխման մասին հարկադրաբար խոսելիս փաստերի ճնշման տակ հանգում են լեզվի նոր ուսմունքի՝ հաբեթաբանության այնպիսի կարևոր դրույթների, ինչպես խաչավորումը:
Այս ասելիս ամենից առաջ նկատի ունեմ Կրետեում սիստեմատիկ պեղումներ կատարող հայտնի Էվանսին (Evans): Նման զուգադիպությունները արդեն բնավ պատահական չեն: Դրանք կապված են կամ իրարից անկախ առաջացած մեթոդների համասեռության հետ, կամ հետազոտական ոլորտի մեջ առնվող լեզուների՝ կենդանի լեզուների կատեգորիայի ընտրության համանմանությամբ կամ լեզվաբանական երևույթները նյութական կուլտուրայի և հասարակայնության պատմության հետ կապակցելու որոնումների համանմանության հետ:
Սակայն լեզվաբանական այս տեսությունը, որ կազմում է լեզվի ընդհանուր ուսմունքի մեր այս համառոտ ներածական դասընթացի առարկան, ունի իր անկախ նյութական և տեսական լեզվագիտական նախադրյալները: Առանց դրանց հետ ծանոթանալու և առանց ներկա դասընթացում կոնսպեկտաձև շարադրված մտքերը համապատասխանորեն մշակելու, դժվար է հուսալ, թե դրանք ճիշը կընկալվեն և նպատակահարմար կերպով կյուրացվեն: Լենինգրադի համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ավելի խորը յուրացնելու մատնանշված նախադրյալները, քանի որ նրանք լսում են դեռևս չտպագրված այնպիսի ընդհանուր դասընթացներ, ինչպես են՝ «Լեզվի հնէաբանությունը», «Հաբեթական լեզուների սուլա-շչական ճյուղի համեմատական քերականությունը», «Սեմական և հաբեթական սիստեմների լեզուների համեմատական քերականությունը», ինչպես նաև լեզուների առանձին խմբերի վերաբերյալ հատուկ դասընթացներ ու սեմինարներ, ինչպես են՝ «Հայերեն և վրացերեն լեզուների ընդհանրություններն ու տարբերությունները», «Վոլգա-Կամայի լեզուները (չուվաշերենը և ֆիննականները) հնէաբանական տեսակետից» և այլն: Ինքնին հասկանալի է, որ իմ այդ ընդհանուր և հատուկ դասընթացները նույն Լենինգրադում հետագա նյութական հենարան են գտնում Հ. Ա. Օրբելու, Կ. Ա. Դոնդուայի, Ա. Ն. Գենկոյի, Ի. Ի. Մեշչանինովի՝ մի շարք հաբեթական և սրանց հետ սերտորեն կապված այլ լեզուներին նվիրված այն դասընթացներում ու պարապմունքներում, որ նրանք վարում են թե նույն համալսարանում, թե, մասամբ, Լենինգրադի Արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում և Մոսկվայի Ազգային և էթնիկական կուլտուրաների ինստիտուտում։ Իսկ նրանց, ովքեր հնարավորություն չունեն լսելու իմ կամ իմ աշակերտների համապատասխան դասախոսությունները կամ անմիջականորեն մասնակցելու դրանց հետ կապված գործնական պարապմունքներին, վերոհիշյալ անհրաժեշտ նախադրյալները յուրացնելու համար կարելի է հանձնարարել սերտելու. Абхазский аналитический алфавит (к вопросу о реформах письма), հրատ. Լենինգրադի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտի, 1926. 2) По этапам развития яфетической теории. Ն. Յա. Մառի հոդվածների ժողովածու, հրատ. ՍՍՌՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային կուլտուրաների ինստիտուտի (Մոսկվա). Լենինգրադ, 1926. 3) Средства передвижения, орудия самозащиты и производства в до-истории (к увязке языкознания с историей материальной культуры), հրատ. Թիֆլիսի Կովկասյան պատմա-հնագիտակտն ինստիտուտի, Լենինգրադ, 1926. 4) Лингвистически намечаемые эпохи развития человечества и их увязка с историей материальной культуры (Сообщения ГАИМК, Լենինգրադ, 1926, հ. 1, էջեր 37-70. 5). Чуваши—яфетиды на Волге.— Չուվ. հրատ., Չեբոքսարի, 1926 թ.։ Հետաքրքրվողը կարող է նաև ընտրել իր համար այն աշխատությունները, որոնք թվարկված են „Классифицированный перечень печатных работ по яфетидологии“, ՍՍՌՄ Արևելքի ժողովուրդների էթնիկական և ազգային կուլտուրաների ինստիտուտի 2-րդ հրատարակություն, Մ., Լ., 1926:
Լենինգրադ
16.VI. 1927 Հավելմունք. Ես այստեղ չեմ շոշափում ինձանից հեռու՝ յոթը սարի հետևում գտնվող վայրում հաբեթաբանական դասընթաց տպագրելու դժվարությունները և սրանից անխուսափելիորեն բխող հետևանքները, բայց այստեղ չեմ կարող հատուկ շնորհակալություն չհայտնել նրանց, ովքեր հերոսաբար նպաստեցին հիշյալ դժվարություններից ծագած բացասական գծերը մեղմացնելու, այն է՝ Ա. Ռ. Զիֆելդտին և Ի. Ի. Մեշչանինովին:
Լենինգրադ
10. VIII. 1927