Ընկերիս ալբոմում

ԸՆԿԵՐԻՍ ԱԼԲՈՄՈՒՄ (Ա. Տ.–Մ.)[1]


Թեև մեր կյանքի անհամբույր շեմքից
Մեզ վիճակվել է տանջանք ու կսկիծ,
Տատասկյա պսակ ու զրկանքների ծով,
Թեև մեր ուղին, քարքարոտ, անհարթ...

Հավատա՛, ընկե՛ր, կմնանք անհաղթ․․․
Մե՛րն է ապագան վառ արշալույսով։

1908

  1. Արտաշես Տեր–Մարտիրոսյան
    Աբ․ Ի․