Ընկերոջս հիշատակին

Ընկերոջս հիշատակին


(Հակոբ Մանասյանին)
Մեր սիրելի հովիտներից այս փնջիկը կազմեցի,
Թարմ շիրիմիդ, տանջված ընկեր, ահա նվեր բերեցի․
Հողակույտիդ թող զարդ լինի իմ փնջիկը բուրալից,―
Նա հյուսված է սրտիդ մոտիկ ծաղիկներից, երգերից․․․
Բայց, ո՛վ գիտե, գուցե գա օր, փնջիկս էլ թառամի,
Հիշատակդ սրտիս խորքում․․․ Օ՜, նա երբեք չի մեռնի․․․

1895