Ընկեր Փանջունի/Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար/Նախաբանի տեղ

Նախաբանի տեղ

Եթե բանագող մը ըլլայի, պետք չպիտի զգայի այս քանի մը բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած` պիտի որդեգրեի այն նամակներու ծրարը որ դիպվածին մեկ քմահաճույքով ձեռքս հասավ և զոր Բյուզանդիոն-ի (Սույն նամակը Բյուզանդիոն օրաթերթին մեջ հրատարակված է) միջոցով կուզեմ պարբերեբար հաղորդել հասարակության:

Տասներկուքի չափ են այն նամակներն և տարվան մը միջոցին գրված: Բնագրին մեջ լեզուն կովկասահայ բարբառին ավելի կմոտենա և գրեթե կը նույնանա անոր հետ, սակայն ես հարկ համարեցի, ընթերցողներու դրության համար, մեր աշխարհաբարին վերածել կարելի եղածին չափ: Արդեն գրողը աշլամա ռոսահայ մըն է` ծնած ըլլալով Թուրքիո մեջ:

Եթե այս նամակները իբրև երգիծական գրվածք մը կարդացվին հանցանքը ապահովաբար գրողինը չէ. քանզի բուն հեղինակը ամրակուռ սկզբունքներով շաղախված, թունդ հավատացյալ հայ ընկերվարական հեղափոխական մըն է, լրջության ծայրագույն սահմաններն հասած ու հոն պատնիշած: Նամակները ուղղված կերևան կենդրոնական մարմնի մը, որուն կողմե ղրկված կը թվի նամակագիրը, իր առաքելական պաշտոնը կատարելու համար: Չմոռնամ շնորհակալությունս հայտնել ԵՐՕՏ–ին, որ հանձն առավ այդ նամակներն ընդօրինակել, բնագիրները խնամով իր տեղը վերադարձնելե առաջ:

Երվանդ Օտյան