ԹԱՄԲԱԼ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի մարթ ա ըլըմ, ունենըմ ա մի թամբալ տղա: Էտ տղեն ընդար թամբալ ա ըլնըմ, ուզում չի որ հ’իրա հըմար ջուր վերնի՝ խմի։

Օրվա մի օրը էտ թամբալը տենըմ ա, որ հ’իրանց դռնովը տավարի ոտի ձեն ա գալի։ Հերը գալիս ա տուն, ասըմ ա.— Ափու, էտ տավարը հ’ո՞ւր են տանըմ։

Հերն ասըմ ա.— Որթի, տավարը տանըմ են վար անելու, ցանք անելու։

Թամբալն ասըմ ա.— Ափու, հ’էքուց ինձ էլ դիր եզների վրին, տար հանդը, համա ինձ ասես ոչ, թե եզներին քշա՛։

Հերն ասեց.— Լավ, ասիլ չեմ։— Վե կալավ տարավ հանդը, ընչանք ճաշ վար արուց, ետո թամբալն ասեց, թե,— Ես սոված եմ։

Ասեց.— Ա՜յ որթի, դե վեր հ’արի ելքերի հ’ուսիցը, թող եզները արածեն, ես էթամ հաց բերեմ։

Ասեց.— Չէ՛, ես վե չեմ գալ։

Հերը բաց թողուց, գնաց հացի։ Թամբալը մտածեց, տեհավ որ մարթ կա ոչ, սկսեց եզներին քշիլ, թե. «Տենեմ եզները իմ քշելով կէ՞թան թե ոչ»։

Եզնիքը մի տասը լոք գնացին, էլ իժդար ծեծեց, գնացին ոչ։ Թամբալը մտիկ արուց, տեհավ, որ մարթ կա ոչ, եզնըքի հ’ուսից վեր էկավ, ասեց.– Տենեմ խոփն ընչի՞ ա դեմ առել, որ եզնիքը էթըմ չեն։

ԹԱՄԲԱԼ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի մարթ ա ըլըմ, ունենըմ ա մի թամբալ տղա: Էտ տղեն ընդար թամբալ ա ըլնըմ, ուզում չի որ հ’իրա հըմար ջուր վերնի՝ խմի։

Օրվա մի օրը էտ թամբալը տենըմ ա, որ հ’իրանց դռնովը տավարի ոտի ձեն ա գալի։ Հերը գալիս ա տուն, ասըմ ա.— Ափու, էտ տավարը հ’ո՞ւր են տանըմ։

Հերն ասըմ ա.— Որթի, տավարը տանըմ են վար անելու, ցանք անելու։

Թամբալն ասըմ ա.— Ափու, հ’էքուց ինձ էլ դիր եզների վրին, տար հանդը, համա ինձ ասես ոչ, թե եզներին քշա՛։

Հերն ասեց.— Լավ, ասիլ չեմ։— Վե կալավ տարավ հանդը, ընչանք ճաշ վար արուց, ետո թամբալն ասեց, թե,— Ես սոված եմ։

Ասեց.— Ա՜յ որթի, դե վեր հ’արի ելքերի հ’ուսիցը, թող եզները արածեն, ես էթամ հաց բերեմ։

Ասեց.— Չէ՛, ես վե չեմ գալ։

Հերը բաց թողուց, գնաց հացի։ Թամբալը մտածեց, տեհավ որ մարթ կա ոչ, սկսեց եզներին քշիլ, թե. «Տենեմ եզները իմ քշելով կէ՞թան թե ոչ»։

Եզնիքը մի տասը լոք գնացին, էլ իժդար ծեծեց, գնացին ոչ։ Թամբալը մտիկ արուց, տեհավ, որ մարթ կա ոչ, եզնըքի հ’ուսից վեր էկավ, ասեց.– Տենեմ խոփն ընչի՞ ա դեմ առել, որ եզնիքը էթըմ չեն։ Ֆողը ձեռով եդ տարավ, տեհավ, որ մի քառասուն ունկանի պղինձ, մեջը լիքը ոսկի ա: Էտ ոսկու վրին չորս հատ ոսկու ղալիբ կար։ Տղեն էտ խազնի վրեն նստեց, չորս բոլորն էլ ֆողը թոփ արուց:

Քիչ ետո տեհավ, որ հ’իրանց գեղի տանուտերը հ’իրա գզրի հետ էթըմ ա, ասեց.— Թե որ ոսկին տամ հորս, ինձ հըմար տավար կառնի, ոչխար կառնի, ինձ շատ կբանացնի, լավն էն ա, որ կանչեմ տանուտերին, տամ հ’իրան:

Ձեն տվուց տանուտերին.— Տանուտե՜ր, հ’արի՛, հ’արի՛, հ’արի՛։

Գզիրն ասեց.— Տանուտե՛ր, հ’արի էթանք, տենենք ի՞նչ ա ասըմ թամբալը։

Տանուտերն ասեց.— Բան չունե՞ս, էթանք մեր ճամփեն։

Թամբալն էլի ձեն տվուց.- Հ’արի՛, հ’արի՛։

Տանուտերն էկավ մոտացավ։ Որ մոտացավ թամբալը միտքը փոխեց, ասեց.— Խի՞ տամ էս ոսկին սրան,— ասեց.— Դու տանուտեր ես, գեղ ես կառավարըմ, ասա՛ տենեմ, մեր էս սև եզը կարմիր եզի ի՞նչն ա։

Տանուտերը մի լավ ծեծեց ըտրան, ետ դառավ։

Տղեն ասեց.— Էս փողի բալբալեն շատ կքաշեմ, հլա չտված, ծեծը կերա։ Լավն էն ա որ տանուտերին կանչեմ, տամ հ’իրան։

Մըն էլ ձեն տվուց, թե.— Տանուտեր, հ’արի՛, հ’արի՛։

Էլի գզիրն ասեց.— Տանուտե՛ր, հ’արի էթանք, սրանըմ մի բան կա։

Ետ դառան, էկան մոտիկ, թամբալն էլի միտքը փոխեց, ասեց.— Խի՞ տամ, փողն է՜լ մարթի տան։

Տանուտերն էկավ ասեց.— Ի՞նչ ա, ա՜յ գիժ, թամբալ։

Ասեց.— Դու տանուտեր ես, համա խելքդ բանի հասնըմ չի։ Մեր սև եզը կարմիր եզի քեռին ա։

Ըտեղ էլի տանուտերը ծեծեց, ձիանը քշեցին, գնացին։

Եդով տեհավ, որ հերը գալիս ա, հ’աշկերը սրփեց։ Հերն էկավ մոտիկ, տեհավ որ տղեն եզնըքի վղից վեր ա էկել։

Հերը ասեց.— Որթի, հ’արի՛ ըստեղ, էս կանանչների վրեն հաց ուտենք։

Տղեն ասեց.— Ես գալիս չե՛մ ըտեղ, դո՛ւ հ’արի ըստի։

Հերն ասեց.— Ախար ըտի ֆող ա, կիրակուր եմ բերել, կֆողոտի։ Ասեց.— Ինչ ուզըմ ա ըլի, ես ըտի գալ չեմ։

Հերը իլլաճը կտրվեց, հացը բերուց տղի կուշտը, տեհավ որ տղեն նստել, ֆողը քաշըմ ա կողքերքը։

Հացը կերան, պրծան.— Դե՛հ,— ասեց,— վե կա՛ց տեղիցդ, կիսատը վարենք։

Ասեց.— Դու գնա՛ քու կիսատը վարա՛. ես ըստիան վե կենալ չեմ:

Հերը գնաց կիսատը վարեց, ասեց.— Մութն ընկավ, վե կաց էթանք տուն։

Ասեց.— Էթըմ իս, գնա՛, ես գալիս չեմ։

Հերն ասեց․— Գալիս չես՝ գալ մի, գիլանը կգան քեզ կուտեն։

Թամբալը վախեցավ, ասեց.— Ափո՛ւ, հ’արի՛, հ’արի՛, բան եմ ասըմ:

Ասեց.— Ինձ խտըտա դիր ընտի, տես էս պղինձը մեչը լիքը ոսկի ա, էտ ոսկիքը քեզ ըլի, մենակ էս չորս ոսկի ղալիբը պըտի տանեմ թաքավորին տամ։ Դե՛հ,— ասեց,— գնա մեր սելը բեր, ոսկին տար տուն։

Հերը գնաց, սելը բերուց, ոսկիքը հանեց, բարձեց սելին, տղեն հ’իրա փոխանը հանեց, էտ չորս ղալիբը քցեց մեչը, գնացին տուն։ Ոսկիքը տեղավորեցին, էկան նստեցին։

Կնիկը տեհավ, որ մարթի նիաթը կախ ա, ասեց.– Ա՛յ մարթ, խի՞ ես նիաթդ կախ արել, էլ ըսօրվանից էլ լավ օ՞ր։

Ասեց.— Բա՛ ի՞նչ անեմ, չորս ոսկի ղալիբ կար, էտ մեռածը վե կալավ դրուց փոխանի մեչ, որ հ’էքուց տանի թաքավորին տա։ Որ թաքավորն էտ բանը տենի, կգա մեր ոսկիքն էլ կխլի, կտանի։

Կնիկն ասեց.— Դարդ անիլ մի, ես կհանեմ, դու վե կաց քնի։

Թամբալը քնեց, կնիկը գնաց մի կճուճ բերուց, ջարթեց, տարավ լցրուց փոխանի մեչը, ոսկու ղալիբները հանեց, տարավ պըհեց։

Հ’առավոտը թամբալը զարթնեց, շորերը անհաքնիլ, հ’էրեսը անլվա, չիփլաղ գնաց մտավ թաքավորի պալատը։

Թաքավորն ասեց.— Ի՞նչ ա, թամբալ։

Ասեց.— Քեզ հըմար փեշքաշ եմ բերել։ Նազրին ասեց.— Բաց արա՛ էտ մարթի փոխանը:

Նազիրը բաց արուց փոխանը, տեհավ որ մեջը լիքը կճըճի կտորտանք ա:

Ասեց.— Թամբալ, էս ի՞նչ ես բերել:

Ասեց.— Էտ բերել եմ, որ ինձ հըմար քարեր բռնես, գրվանքա, կես գրվանքա, կես լիգրը, յա մի լիգրը, ես հ’էքուց բազարըմը գազար պըտի ծախեմ, որ մարթ ընձանից գանգատավոր չըլի:

Թաքավորը բարկացավ, ասեց.— Տարե՛ք սրան, բռնեք:

Տարան, բռնեցին:

Ետո թաքավորն ասեց.— Սրա գլխին մի օյին են հանել, գնացեք տեհեք, թե բռնատան մեչ ի՞նչ ա անըմ:

Գնացին, տեհան որ ձեռով չափ ու ձև ա անըմ:

Թաքավորն ասեց.— Գնացե՛ք բերեք:

Բերին թաքավորի մոտ կաննացրին, ասեց.— Խի՞ իր ըսենց չափ ու ձև անըմ:

Տղեն մտածըմ էր, թե իմ ոսկու ղալիբները ըզդար ին, իսկ սրանք մանդր են, էս ո՞նց ա ըլել, որ մանդրացել ա: Համա ուզեց ոչ թաքավորին ասի, թե հ’ինքը ոսկու ղալիբները բերել ա:

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես քեզ վրա ու քու մորդ վրա զարմանըմ եմ: Քու գլուխդ ըզդար ա, մորդ զատը` ըզդար, ո՞նց ա միչովը դուս էկել:

Թաքավորն ասեց.— Տարե՛ք, էտ գժին քցեցեք մի մարաք, կրակը տվեք, թող վառվի:

Տարան քցեցին մարաքի մեչը, դարմանը կրակ տվին:

Տղեն քիչ մնաց որ հեխտվի, ասեց.— Թաքավորն ապրած կենա, ինձ ըստիան հանա, ես ուղիղն ասեմ:

Թաքավորն ասեց.— Հանեցե՛ք:

Հանեցին, բերին թաքավորի հ’առաչը, ասեց.— Դե ասա՛ ուղիղը:

Տղեն էլի միտքը փոխեց, ասեց.— Թաքավորն ապրած կենա, դարմանի մուխը մարթ ա հեխտըմ: Էլ ըտենց բան անիլ մի՛:

Սինոթապետները ասեցին.— Էտ ջուռա գժին պատժիլ չեն, բրախ տո՛ւ, թող կորչի, մենք էլ կպատժվենք:

Թաքավորը հ’անգաջ արուց սինոթապետներին.— Դե՛,— ասեց,— կորի գնա՛ ձեր տունը: Ճամփին խելոքացավ տղեն, էկավ հորն ասեց.— Բեր մեր տները շինենք, գնա,- ասեց,— մեզ հըմար կով առ, եզն առ, ոչխար առ, բե պըհենք:

Հերը տեհավ, որ տղեն խելոքացել ա, տղին հարսանիք արուց, պսակեց:

Նրանք հասան հ’իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին:

Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, մինն` ասողին, էրկուսը` լսողներին:

Ճամփին խելոքացավ տղեն, էկավ հորն ասեց.— Բեր մեր տները շինենք, գնա,- ասեց,— մեզ հըմար կով առ, եզն առ, ոչխար առ, բե պըհենք:

Հերը տեհավ, որ տղեն խելոքացել ա, տղին հարսանիք արուց, պսակեց:

Նրանք հասան հ’իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին:

Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, մինն` ասողին, էրկուսը` լսողներին: