***

Թեւս տալիս եմ
Կապույտին,
Եվ նա դառնում է իմը։

Ցավս ակվարիում չէ,
Երկինք է հսկայական,
Եվ դու ես միակ ձուկը։

Ձուկ, քեզ ջրից
Մի հանիր,
Թե չէ՝ կմեռնեմ։