***

Թիթեռը ժպիտ է, ժպիտ մի թեթեւ,
Իջնում է ծաղկունքին, տերեւին ու ծառին,
Դառնում է աշխարհը մի ժպիտ ոսկեթեւ։

Ժպիտը թիթեռ է, թիթեռ է մի թեթեւ,
Իջնում է շուրթերիդ, աչքերիդ եւ ձեռքերիդ,
Դառնում ես գարունքվա մի թիթեռ ոսկեթեւ։

Սրբազան ծաղիկը գտնում եմ շուրթերիդ,
Հյուսում եմ, հյուսում եմ, հյուսում եմ ես փնջեր,
Որ մեղմեմ ծաղկունքով վերքերն աշխարհի։