Թո՛ղ, ընկե՜ր իմ, դըժոխաշունչ, բիրտ ձըմեռ,
Որպես դահիճ, անշարժ հսկե մեր դըռան...
Թող անդալար, անջերմ սահեն մեր օրեր,
Եվ մեր ուղին աչքից ծածկեն բուք-բորան...
Մի՜ վըհատիր... հուսով նայի՛ր դու հեռուն.
Մե՛ր սրտումն է, — մեր գարուն...
Թո՛ղ, ընկե՛ր իմ, չարագուշակ, սև ամպեր
Մեր հեգ կյանքին սպառնան ամպրոպ ու կայծակ...
Թո՛ղ թանձրանա մեր շուրջ գիշեր մահաբեր,
Եվ մեր աչքից ծածկե ոսկի՜ արեգակ...
Մի՜ վըհատիր... անվախ նայի՛ր դու վերև.
Մե՛ր սրտումն է — մեր արև...
[1905]