Թուխ աչք եւ ունքեր ունիս...
* * *
Թուխ աչք եւ ունքեր ունիս,
- լայն ճակատ ու կարմիր երես.
Այդ ճերմակդ որ դուն ունիս,
- ըզշամամ ծըծերդ ի ներս,
Մեռնիս, այլ անդին երթաս,
- զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ առնես,
Զամէնըն որդե՛րն ուտեն,-
- դու է՞ր զիս մահրում կու պահես: