նամակ Ղազարոս Աղայանին
Ինքնագիրը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ), Հովհ․ Թումանյանի Ֆոնդ (ՀԹՖ), № 285։

 Ա՛յ տղա, քիչ էր մնում մտահան անեմ․ ընկերներիդ բարևիր իմ կողմից և մյուս նամակով դրանց անվան և ծառայության ցուցակն ուղարկիր։


2. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս ― Էջմիածին
1893 թ. նոյեմբերի 18 93 XI/18 Թիֆլիս
Մեծարելի բարեկամ․

Բաց նամակիս չպատասխանեցիք․— չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որերորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը[1]։ Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետե բաժանորդների համար է։ Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ։

Հ[այր] Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր, ասաց, որ ինքը չի կարող Տեր-Ղևոնդյանից փող ստանալ, դուք գրեցեք, թողեք Տեր-Ղևոնղյանը փողը բերի տա իրան։

Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ»-ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը[2] նորից կնայեմ։

«Խավարամիտների գլխացավը» հանձնեցի «Մշակ»-ի խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում[3]։ Առհասարակ Հայրիկի[4] և Արիստակեսի[5] հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը։ Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք։ Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյոռօղլուն․ հիշում է ամեն խնջույքում, մանավանդ երբ տողերիս գրողն էլ վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյոռօղլու երգը երգել…

Ֆիլիպը[6] շնորհակալ է շնորհակալության համար։ Այժմ Ֆիլիպը ուրիշ գործ է սկսել․ հրատարակում է տարեկան 2—4 ժողովածու, գրքեր և բրոշյուրներ։ Աոաջին ժողովածուն հունվարիս դուրս կգա։ Ձեր խոնարհ ծառան էլ, որ խմբագրական ժողովը կազմող երեքից մինն է, խնդրում է ի դիմաց նույն ժողովի՝ Ձեր աշխատակցությունը– հրապարակախոսություն, վեպ, ոտանավոր, ինչ որ լինի։ Աշխատակիցները վարձ են ստանում։

«Բանաստեղծություններս» շուտով կուղարկեմ Հայրիկին ընծա, որ կարդա սիրտը ցնծա, որ կներկայացնեք, ասացեք էս հալա ոչինչ, կեսը գդալամանումն ա դեռ․․․ ի դեպ, ասեմ, որ ետ եմ նայում հիմա և հին գրածներս ուղղում, աոաջին հատորից արդեն ուղղել եմ «Լոևեցի Սաքոն» և «Արևն ու Լուսինը»։ Եթե հիշում եք, «Լոռեցի Սաքոյի» մեջ դուք մի սխալ էիք ցույց տալիս, այդ սխալը ես այժմ եմ գլխի ընկել և ուղղել, այդ պոեման կլավանա։

Այստեղի նորությունների մեջ նշանավոր է մի անպիտան տերտերի արարքը, որ զայրացրել է ժողովրդին։ Դորա իսկական անունը հակառակին մոռացել եմ այս րոպեին, բայց նա ավելի հայտնի Է «Գագորդի» մականունով։ Դանոս է տվել նահանգապետին, թե հայոց վանքում կայսերական տոնի օրը մաղթանք չի կատարվել և թե հայոց կոնսիստորում չեն ընդունում ռուսերեն գրած խնդիրներ։ Այս անզգամը դեռ հերիք չէ որ քահանա է, կոնսիստորի անդամ էլ է։ Անցյալ օրը կոնսիստորի անդամները այս գործի համար կոչված էին պոլիցիայում։

«Տարազ—Աղբյուր—Անոնսի» գործն էլ արդեն կգիտենաք։ Ուզում էին Ֆիլիպի վրա ծախեն — գլուխ չեկավ։ Բայց ես մի բան չպարզեցի․ դուք կհարցնեք, թե ինչպես թույլ կտան Ֆիլիպին մի տարում վեց կամ ավելի ժողովածու հրատարակել մի անունով։ Այո՛, այդ չի կարելի․ դորա համար էլ ամեն մեկիս անունով երկուսը կհրատարակվեն։ Ժողովածուների մեջ կապ պահելու համար գույներով ենք որոշել անունները— երկուսը կապույտ, երկուսը կանաչ, երկուսը կարմիր։ Ես կարմիր խմբագիրն եմ։

Նոր-դարականները նոր առաջնորդին[7] նոր խանդով օվսաննա են երգում հին գործերի համար։ Գրէլ էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում․ Պռոշյանցը աշխարհքն ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել այդ ուսումնարանը։

Չեմ ոզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում։ Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն։ Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին․․․[8]

Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին։

Ձեր Հ. Թումանյան


Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ․ Ս․ Պառավյանցը խնդրում է հետևեք և, թե կարելի է շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ։ Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր թեմական տեսուչ отец Лисицов-ի հետ (հ․ Մելյան[9]

Նույն



3. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ[10]
Դսեղ—Թիֆլիճ
1895 թ. սեպտեմբերի 27. 95, սեպ․ 27, Դսեղ


Սիրելի Ֆիլիպ!

Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ։ Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև ես սաստիկ ցանկանում էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով։ Շարունակ նոր-նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայ հրոց — մի խոսքով զահլես գնաց։ Մի ահագին սնդուկ լիքը գիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ․


Տողատակեր

խմբագրել
  1. Խոսքը «Արություն և Մանվել»-ի 1893 թ. հրատարակաթյան մասին է։
  2. Ակնարկում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքի սրբագրությանը։
  3. Պահպանողականների դեմ ուղղված՝ Աղայանի հիշյալ հոդվածը տես Մշ, 1893, դեկտեմբերի 21, № 23, «Նամակ խմբագրության» խորագրի տակ։
  4. Հայրիկ-Մկրտիչ Խրիմյան (1820—1907) ― կաթողիկոս։
  5. Արիստակես Սեդրակյան (1844—1906) — արքեպիսկոպոս։
  6. Ֆիլիպ — Փիլիպոս Վարդազարյան։ Տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթագրությունը։
  7. Գեորգ 5-րդ Սուրենյան (1846—1930) – կաթողիկոս։
  8. Ակնարկում Է Աղայանի 30-ամյա գրական գործունեության 1892 թ. չկայացած հոբելյանը։
  9. Մեսրոպ Մելյան (1859—1941) — Թիֆլիսի թեմական տեսուչը։ Մելի վրացերեն նշանակում է աղվես։
  10. Փիլիպոս Վարդազարյան (1858—1935) — գրական-հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից։