ԹՌՉՆԱԿԸ


Թեւերը բացեց առաջին անգամ,
Առաջին անգամ փորձ արեց թեւել
Դեպի բարձրություն
Եվ ծառից իսկույն մայր հողին ընկավ:
Բայց ընկա՞վ, արդյոք,
Թե՞ հողը նրան իր գիրկը քաշեց՝
                Օրհնելու համար...
Առանց մայրական սուրբ օրհնանքների
Տեղ չի հասնի եւ ո՛չ մի ճանապարհ...