Ժամադրություն (Վարդան Հակոբյան)

Աչքերիդ մեջ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ժամադրություն)

Վարդան Հակոբյան

Ետդարձի ճամփան
ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Վաղը գալու եմ՝ միասին լինենք.
Մեղեդին ծաղկի խոտի շուրթերին,
Երկինքը աստղի թեւերին ծագի,
Լույսը աչքի մեջ լինի անթերի,
Կսպասես դու ինձ, վաղը գալու եմ։

Բացվում է դեմքդ լույսում չծագած,
Քո չասած խոսքը ծարավ է բերում,
Ծաղկի բաժակում կարոտն է բուրում,
Ճամփաս պահում է օրը հանդերում.
Կսպասե՞ս, ասա, գալու եմ վաղը։

Հիշո՞ւմ ես խոսքն այն, որ ես չասացի.
Առուն շուռ եկավ երկինք չհասած,
Կոպիդ արցունքվեց մի անմիտ կասկած,
Եվ դողաց ծառն իր պտուղից կախված.
Գալու եմ վաղը, կսպասե՞ս դու ինձ։

Բայց ինչո՞ւ վաղը, գուցե հենց հիմա,
Հենց հիմա ելնեմ, ընկնեմ ճանապարհ,
Երբ աչքում սեր կա՝ էլ ինչ մութ-խավար,
Ամենուր լույսն է ծիծաղում կանաչ...
Գալիս եմ՝ սպասիր արեւից առաջ...