***

Կյանք իմ արթնամիտ,
Դրախտ իմ, դժոխք,
Թևերը կոտրած թռչունի նման
Թռա այս կյանքում:
Ժամանակը ինձ չսիրեց,
Եվ ես նրանից երես թեքեցի,
Կռիվ տվինք զօր ու գիշեր:
Իմ ողբերգության բեմը սիրտս էր,
Խաղացվեց իմ մեջ
Ամտես ու թաքուն և անհանդիսատես: