Ի՜նչ կ՚ըսեն
Ի՜նչ կ՚ըսեն
Ինծի կ՛ըսեն — ինչո՞ւ լուռ ես».—
«Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կը բռընկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես»։
Ինծի կ՚ըսեն — միշտ տխուր ես».—
«Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք…
Արշալույս մը չ՚անցավ սըսրտես»։
Ինծի կ՚ըսեն — կրակոտ չ՚ես,
Լըճակի մը պես ես մեռած,
Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։—
«Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։
Ես ինձ կ՚ըսեմ — ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա գոգ,
Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։
1871
Աղբյուր
խմբագրելhttp://web.archive.org/web/20041013024142/users.freenet.am/~tigran/38.html