Իգիթ Հակոբից
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 469
ծ. ― էջ 805

Խնամի խորան,
Ճուտերդ կորան։

Ասում էր փոքրիկ Նազիկը։ Տո՜ւ– ձեռքերը զուռնա շինած ածում էին երեխաները, հարսանիք էին անում տիկիններին[1]։ Չարաճճի <1 անընթ.> թմբկահար էր դարձել, մի փայտի կտորով կոտրած թիուն զարկում էր խանդով։

Հանկարծ մի աղմուկ ընկավ։

Մեկ էլ տեսավ ուրիշ տեղ է, մի աղմկալի քաղաքում։

– Տեսա՞ր ուր տարա քեզ,– ասաց Մրափ պապը,– մի վախենար։ Ես շատ մեծ եմ. քո մերդ իմ մեծ եղբոր գերին[2] է, նրան էլ կտեսնես, կխնդրեմ ցույց կտա։


Մորը ուրախ-ուրախ ցույց է տալիս այն սիրուն շորերը, որ ստացել է մի մեծ քաղաքում (պատմում է կարճ, թե ինչպես ընկան, ինչպես տվին)։

ԻԳԻԹ ՀԱԿՈԲԻՑ

Հենց այս[3] ժամանակ հեռագիր ստացա Կարսից, թե շուտով արի, որ ամսի 17-ին լինես այստեղ, սպասում ենք– Ստեփան։

Իսկույն հայտնեց, տարածեց, որ իրան սպասում են– այս ինչերը։ Գնալու են այսպես– և սկսեցին հրաժեշտի ճաշերը։ Հակովբը դարձավ շրջանի հերոս– ամենքը ուզում էին նրան մոտիկ լինել, հետը ծանոթանալ, մի հիշատակ ունենալ։ Մի օրիորդ խնդրեց, որ իրան ալբոմում մի բան գրի– գոնե ստորագրի– այդ ձեզ ապագայում մեծ վտանգի մեջ կձգի, օրիորդ– իմ ձեռքս հայտնի է Պ<ետեր>բուրգում, ամեն տեղ որոնում են իմ ձեռքը։

Հրաժեշտի ճաշերին շարունակ ճառեր էին ասում[4], օրինակ–

Կամ այսպիսի ոտանավորներ էին կարդում.



Ո՛վ ազգային քաջ նահատակ,
Ազնիվ հերոս, քաջ—անվախ,
Ու չես հարցնում սուր ու գնդակ,
Գնում ես անօրեն տաճկի դիմաց.
Թշնամին խումբ-խումբ փախչում է ահաբեկ
                                            և այլն։


Հակովբը միշտ զգացված՝ տեղից վեր էր կենում– բաժակը վերցնում, մի երկու րոպեի թանկագին լռությունից հետո, զգացմունքից ու հուզմունքից խեղդվելով խոսում էր– շնորհակալ եմ։

Ես հույս ունեմ, որ ինձանից հետո իմ ետևից շատերը կգան, այդ է ինձ ոգևորում․․․ մնաք բարով–

Բայց այս տեսարանները շատ էին կրկնվել։ (Մի օր էլ հանկարծ հեռագիրն եկավ)։ Մի անգամ մի խլրտում, իրարանցում, թե մատնել են– մարդ է եկել Հ<ակով>բից։ Այսօր երկու ոստիկան անցան– մեկը նայեց և այլն, և այլն։

Վերջապես նրան ճանապարհ էին դնում։ Երիտասարդներ, օրիորդներ։

Ճամփից, մոտակա կայարանից հեռագրում է, որ հաջողությամբ հասավ այսինչ կայարան– մանրամասնությունները նամակով[5]։ Մյուս օրը եկավ նամակը– գրում էր, թե ինչ հրաշքով հասավ– ինչպես մի թուրք սայլապանի հետ– բիրտ և այլն– բայց ոչինչ չի կարող ինձ արգելել– ետ տալ այս ճամփից։

Ճանապարհին ընկերացավ մեկ[6] ռուսի հետ։ Նա սկզբում շատ կասկածեց, մինչև անգամ վախեցավ։ Բայց մի քանի խոսքից հետո[7] մոտիկացավ, իսկ իջևանում իրար հետ ճաշելիս մտերմացան։ Սկսեցին հարցնել իրար մասի, և Հակովբը պատմեց իր գաղտնիքը– որ գնում է այսպիսի գործի– մեծ պատրաստություններ են տեսնված– սպասում են իրան – 15000 հոգի արդեն սպասում են[8]. օրը որոշված է ամսի 17-ը և ցույց տվեց հեռագիրը– ընկերը աչքերը չորս արավ– ետևից էլ են գալիս– ավելացրեց Հակովբը։

Ճանապարհին ընկերը հարցնում էր, Հակովբը պատմում յուր ծրագիրն և թե ինչպես հաղթություններից հետո ինչեր կանի– միայն Ռուսաստանի հետ խաղաղություն կպահի– և այլն։

Հասան քաղաք, սիրով բաժանվեցին, Հակովբը գնաց Ա․․․ մոտ[9]։ Հակովբից կայարանում վախեցան, թե լրտես չլինի, որովհետև ընկերին լավ էին ճանաչում– որ ժանդարմի չինովնիկ էր։

(Բանից դուրս եկավ, որ Հակովբին հարսանիքի էին հրավիրել)։ Մյուս երեկոյին (երբ որ քեֆ էին անում) իր ընկերը– ժանդարմը զորեղ պատրաստությամբ ներս մտավ այն տունը և ընկավ հարսանիք։

***

Հանկարծ երիտասարդ<ության> մեջ մի շշուկ տարածվեց, թե Իգիթ Հակովբը գնում է Տաճկաստան։

Առաջին անգամ այս լուրը որ լսեց Հակովբը– թեև զարմացավ, բայց չհերքեց, ընդհակառակը, նա զարմացավ այդ ճշմարտության վրա, թեև ինքը չէր մտածել։ Այո, այդպես մի բան կա, այսպես պատասխանեց առաջին անգամ այդ լուրն ասողին։ Այնուհետև խորհրդում է սրան. վերջին օրերում արդեն հաստատ ասում էր[10]– Սուլթանն յուր լրբությունները հասցրեց գագաթնակետին, այլևս չեմ կարող[11] համբերել։

Հակովբը դառավ հերոս– այնուհետև սկսվեցին հրաժեշտի ճաշերը։

Ճաշերը։

Այդ լուրը ինչպես եղավ, ընկավ նրանց տունը։

Մայրը։

Եղբայրը։  Ասում էին, որ զորքեր են պատրաստ, զենքեր կան այսքան, թեև ոչ ոք չգիտեր, բայց չէին էլ հարցնում իրար– և ամենքը հաստատ գիտեին մի բան, որ միայն ինքը չգիտի հաստատ– մյուսները անպատճառ կգիտենան, ուրեմն ինքն էլ գիտի։

***

Իգիթ Ակոփը ընկնում է մի ճամփորդի հետ– հետն իսկույն մտերմանում է և սկսում է պատմել, թե ինչպես ահռելի բազմություն է ստացել ընկերությունը, որ առաջիկայում մեծ շարժում կլինի, արդեն 18 հազար հրացան է անցել, մեծ քանակությամբ պատրոն, Ամերիկայից այսքան նավ մարդ ու մթերք և հրազեն է գալիս։

– Դուք լավ գիտեք։

– Հաստատ, ես ձեզ բան եմ ասում[12], այսինչ տեղն այսքան բան կա պահված, և այլն։

– Մյուս օրը Իգիթ Հակոբին բռնում են– խուզարկում են նրա ասած տեղերը, և խոսում են, թե երեկ նրա հետ եկել էր ժանդարմի վերահսկիչը։


Նա ինչպես նամակները[13] ձեռք է տալիս, և այլն – Բաներ է ասում– բայց դուրս են գալիս բոլորը սուտ։

***

(Սուտ իհարկե) Իգիթ Հակովբ։

(Իբրև թե) մի սիրուն, հարուստ աղջիկ դրոշակ է կարում– վրան գրած–

Ահա եղբայր։

***

Իգիթ Հակովբը իսկի ճամփեն էլ չգիտի– ճամփա է ընկնում, թարս գնում– ետ են կանչում։

ԻԳԻԹ ՀԱԿՈԲԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՑՈՒՆԸ

Եթե Ռուսաստանը հաղթվի՝ մերը կլինի, իսկ եթե տիրի՝ Անգլիան կգա–կխլի կտա մեզ–ինչպես էլ լինի–մենք կտանենք։

Կարող է այնպես պատահել, որ այսինչն ու այնինչը միանան, այսինքն․․․ կարող է լինել–ենթադրենք, թե եղավ, ենթադրենք այսպես եկան, այնպես արին–և–ահա քեզ ազատություն–տեսար այժմ։

ԻԳԻԹ ՀԱԿՈԲԸ

Ծեծում է թուլուխչի թուրքին– հանկարծ ճանապարհին գնալիս խփում է գլխին–մեկը–որ թուրքերի մասին մի լավ բան էր ասել կամ գրել էի ես նրան[14], հայհոյում է, դավաճան է ասում և այլն։

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Բարեգործական ընկերության գրասենյակի նախասենյակում դիզած էին զանազան տեղերից եկած շորեր գաղթականների համար։ Այդտեղ կային Մոսկվայից ուղարկված նոր, մագազինից ղրկած ոտնամանի վերևից հագնելու բաներ, այնպիսի շորեր, որ[15] բաժանողներին էլ էր անհայտ․ կային զանազան (տեղերի անուններ) տեղերից եկած շորեր[16]՝ վերմակներ, դոշակներ, գլխարկներ։ Դուրսը խռնված էր նույնպիսի մի խառնուրդ մարդկանց՝ մշեցի, վանեցի, սասունցի, խիզանցի և այլն, և այլն։

Բաժանում են։

– Դու ինչ ես ուզում։

– Մի վերմակ կուզեմ, աղա,– կուչ եկած առաջ եկավ մի ծերունի, տարիքի և թշվառության տակ կորացած։

  1. [Հանկարծ մի աղմուկ ընկավ]
  2. [ձեռքին]
  3. [կռվի]
  4. [ոտ<անավորներ>]
  5. [Երկու օրից հետո]
  6. մեկ[ի]
  7. [շա <տ>]
  8. [ետև]
  9. [տեսնողները]
  10. [որ]
  11. [չգնալ]
  12. [բայց]
  13. [դուրս է]
  14. [հետ]
  15. [նայող]
  16. [Այդ զգես<տները>]