Իմաստուն դատավոր
ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ
Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնի՞ց են: Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.« Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին, և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:
Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան ավին հայրենի կայքը: