Իմաստուն զինվոր (Աղվեսագիրք)

ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ

Մի վոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա յերկու վոտքով կաղ եր: Յեվ զիվորներից մեկը նրան ասաց. «Ո՜վ վողերմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, վորովհետև փախչել չես կարող»: Յեվ նա ասաց. «Ո՜վ անմիտ, յես չեմ գնում պատերազմ` փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու»: