ԻՄ ԱՉՔԵՐԸ


Եթե անուններ տրվեին նրանց,
Պիտի կոչվեին Ալեկոծ ծովեր։
Երբ որ աշխարհում շոգն է խտանում
Ու ծավալվում է կարոտը այրող,
Աշխարը եւ Դու
Այնտեղ եք մտնում միշտ զովանալու։
Երկու ծովեր են իմ զույգ աչքերը,
Եվ ունեն գույնը իմ մեջ կարկաչող
Բոլոր գետերի ու առուների...