Իմ արցունքից բուսնում են…
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
* * *
Իմ արցունքից բուսնում են
Անուշաբույր շատ ծաղիկ,
Հառաչներըս դառնում են
Սոխակների դայլայլիկ։
Սիրի՛ր դու ինձ — քեզ պարգև
Տամ, իմ հոգյա՛կ, ծաղիկներ.
Պատուհանիդ առաջև
Անուշ երգեն սոխակներ։
Թարգմանության տարի՝ 1881