Իմ երկինքը հիմա բացված է, Բացված է հուրերի ծո՜վ, Իմ աչքերը հիմա լցված են, Լցված են զվարթ ոսկով. Կարկաչում են գարնան ջրերը, Երգում են բարակ հովեր. Արևոտ են արագ օրերը, Թևե՜ր ինձ, ոսկի թևե՜ր…