Իմ թեւերի մեջ հորիզոններ կան

***

Իմ թեւերի մեջ հորիզոններ կան՝
Անծայր ավելի, թովիչ, անսահման,
Աղջկա անդուռ հայացքի նման՝
Իմ թեւերի մեջ հորիզոններ կան։
Աղջիկությունն իր հորիզոնն, ահա,
Ընծա է բերում երգերին իմ լավ.
Իմ թեւերի մեջ հորիզոններ կան՝
Անծայր ավելի, թովիչ, անսահման։