Ո՛չ, մի՛ ժըպտա ինձ— իմ մութ ճակատին,
Ավա՜ղ, քեզ ժըպտալ կարող չեմ էլ ես,
Բայց երկինք չանե, որ լաց լինես դու,
Եվ լաց լինես դու գուցե զուր— ինձ պես։
Թե էն ես հարցնում՝ ինչ ցավ է գաղտնի,
Որ խընդությունըս ու կյանքս է մաշել,
Իզուր է, չըքնաղ, իզուր կիմանաս,
Եվ դու էլ նույնիսկ չես կարող բուժել։
Ոչ սերն է պատճառ, ոչ ատելություն,
10
Ոչ սին փառքերի կորուստը, ավա՜ղ,
Որ փախչում եմ ես ձըգած տեղ ու տուն,
Զըգած ամեն բան, ինչ որ թանկ էր վաղ։
Ինչ որ տեսնում եմ, լըսում աշխարհում—
Ձանձրացնում է ինձ ամեն, ամեն բան,
Էլ գեղեցկությունն ինձ չի գըրավում,
Ոչ էլ քու աչքերն այդքան աննըման։
Էս էն անհանգիստ վիշտն է ամեհի,
Որ թափառական ջըհուդն ուներ հեգ.
Շիրմից էն կողմը չի ուզում նայի,
20
էս կողմը հուսալ—չի կարող երբեք։
Էլ ո՞ւր փախչեմ ես ինքըս ինձանից,
Թեկուզ հեռավոր երկրի մի անկյուն,