Ինչո՞ւ է այսպես սիրտըս մղկտում…
* * *
Ինչո՞ւ է այսպես սիրտըս մըղկտում,
Այսպես, նոյեմբեր, քո հողմի նըման
Լալիս անդադար և աղեկտուր,
Կարծես նեղ լինի աշխարհն անսահման,
Կարծես ոչ մի տեղ չի գտնում դադար,
Կարծես ոչ ոքից չի տեսնում բարիք,
Քո հողմի նըման — տարամերժ, օտար,
Օ, հանգստացեք — հերիք է, հերիք…