Ագռավ և արջնագռավ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Ագռավ և արջնագռավ

Ագռավն ու արջնագռավն իրար հետ չպետք է շփոթել։ Չնայած նրանք ցեղակիցներ են, բայց հեշտությամբ զանազանվում են նույնիսկ արտաքինով։ Արջնագռավը խոշոր թռչուն է` Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Ագռավն ավելի փոքր է, և, որ գլխավորն է, նրանց մեծամասնությունն էլ սև չէ։ Սև են ագռավների միայն գլուխը, թևերն ու պոչը, իսկ մարմինը ծխամոխրագույն է Նրանց հենց այդպես էլ անվանում են մոխրագույն ագռավներ

Մոխրագույն ագռավներն ապրում են հյուսիսային Եվրոպայում Սկանդինավիայում հյուսիսային Ամերիկայում, մեզ մոտ՝ ՍՍՀՄ- ում, սկսած արևմտյան սահմաններից մինչև Ենիսեյ գետը, այդ թվում նաև մեր հանրապետությունում՝ Սովետական Հայաստանում։ Իսկ Ենիսեյից այն կողմ սև ագռավների «տիրույթներն» են Նրանք ապրում են ամբողջ Ասիայում և Եվրոպայի հարավ արևմուտքում։ Մոխրագույն և սև ագռավների «տիրույթների» սահմաններին միաժամանակ հանդիպում են երկուսն էլ և դեռ խառնածիններ էլ։

Իրենց ավելի խոշոր ազգակցից արջնագռավից, ագռավները վախենում են և նրա վրա հարձակվում են ամբողջ երամով։

Արջնագռավն ամենակեր է, ուտում է մրգեր հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն ավերում նաև բներ գողանալով նույնիսկ խոշոր որորների ձվերն ու ձագերին։ Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից։ Ունի սուր լսողություն և տեսողություն։ Կարողանում է ապրել թե հյուսիսում ու արևադարձային գոտիներում և թե անապատներում ու ավելի քան 4 հզ մ բարձրությամբ խստաշունչ լեռներում։

Արաբներն այդ թռչնին անմահ էին համարում։ Առհասարակ, հնում կարծում էին թե արջնագռավը երեք հարյուր տարի է ապրում։ Իրականում նրա կյանքը տևում է 70-75 տարի Ողջ կյանքում արջնագռավներն ապրում են համերաշխ զույգերով և միևնույն տեղում։ Միայն թե հաճախակի նոր բույն են հյուսում հնի մոտակայքում։ Այդ կերպ նրանք ազատվում են տարբեր մակաբույծներից, որ բազմանում են նրանց փափուկ ու տաք բներում։

Արջնագռավները շատ զգուշավոր են և հեռու են մնում մարդկանցից։ Մինչդեռ ագռավները մարդուց չեն վախենում։ Ձմռանը նրանք երամ երամ հավաքվում են նույնիսկ մեծ քաղաքների կենտրոններում։ Ամեն առավոտ թռչում են դեպի քաղաքամերձ դաշտերն ու աղբակույտերը, իսկ երեկոյան, միշտ միևնույն ժամին, վերադառնում քաղաք գիշերելու։ Մեծ երամներն իրենց սովորական երթուղով թռչում են բարձր կռնչալով, բայց գետնին նստում են անձայն ու անաղմուկ։ Ագռավները բնադրում են առանձին զույգերով անտառների փեշին և, նույնիսկ, քաղաքներում։

Տարվա բոլոր պահերին մենք ագռավներ ենք տեսնում բայց դրանք միևնույն ագռավները չեն։ Երբ նրանց սկսեցին օղակ հագցնել, պարզվեց, որ լենինգրադյան ագռավները ձմեռում են Փարիզի մոտ, իսկ Լենինգրադի մոտերքում Մուրմանսկի կողմերից չվածները։ Մոսկվայի մոտերքում հյուրընկալվում են Արխանգելսկի կողմերից եկածները, իսկ մոսկովյանները Կիևի և խարկովի մերձակայքում։՜ Գարնանը նրանք վերադառնում են հարազատ վայրերը և նորոգում հին բները։

Այդ բներն այնքան էլ կոկիկ տեսք չունեն պարզապես ճյուղերի և շյուղերի կույտեր են նման մաշված լայնեզր գլխարկների։ Բայց ներսից դրանք պատված են փափուկ աղվամազով, երբեմն էլ լաթի ու պորոլոնի ծվեններով ագռավը վաղուց է հարևանի պես օգտվում «մարդկային» նյութերից։ Սակայն միշտ չէ որ այդ հարևանությունը դուր է գալիս մարդուն։ Օրինակ որսորդական տնտեսություններում ագռավները երբեմն ոչնչացնում են բադի ձվերը: Սպասում է ագռավն այնքան մինչև բադը հեռանում է բնից, ապա թռցնում է ձուն, մի հարմար տեղ ջարդում ու խմում։ Դրա համար էլ այդ վայրերում ագռավների վրա կրակում սպանում են, սակայն հեշտ գործ չէ ագռավ խփելը, որովհետև նրանք հիանալի զանազանում են հրացանավոր մարդուն և խուսափում նրանից։ Բայց ագռավների խորամանկության դեմ մարդիկ էլ ունեն իրենցը տնտեսության որսորդը բադերի բների մոտ եղեգներից, կախում է արծաթափայլ փայլաթիթեղի կտորտանք և վրան սպիտակ թել փաթաթում։ Զգուշավոր ագռավները երկնչում են այդպիսի անծանոթ խրտվիլակներից:

Ե՛վ արջնագռավներին, և՛ ագռավներին կարելի է խոսել սովորեցնել։ Դա անշուշտ, ոչ թե իմաստավորված խոսք է այլ նմանակում։ Նրանք շատ լավ կարողանում են «օտարներից» զանազանել «իրենց», մարդկանց ու կենդանիներին։ Այս թռչունները շատ են սիրում նաև փայլուն իրեր գողանալ։

Արջնագռավն իսկական սանիտար է, որսում է կրծողների, ոչնչացնում լեշն ու հիվանդ սատկող կենդանիներին։ Ցավոք, նա հազվագյուտ թռչուն է դարձել Եվրոպայի շատ վայրերում արջնագռավը լրիվ ոչնչացվել է։ Այժմ նա պահպանության տակ է առնված։