Ինչ է, ով է/Բզեզներ
Բզեզներ
Ավելի հաճախ կարծում են, թե բզեզները սև են լինում: Իրոք, սև բզեզներ շատ կան, բայց կան նաև կարմիր, կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նույնիսկ, արծաթագույն ու ոսկեգույն բզեզներ։ Կան հսկա, մինչև 15 սմ երկարությամբ բզեզներ, կան և շատ փոքրիկները, որոնց կարելի է զննել միայն խոշորացույցով: Բզեզների կարելի է հանդիպել ամենուր, ցանկացածդ աշխարհամասում ցանկացածդ աշխարհագրական գոտում, լեռներում ու անապատներում, տայգայում և ջրավազաններում: Բզեզներն անչափ շատ են: Միայն մեր երկրում հաշվվում է մոտավորապես 25 հզ տեսակ, որոնցից մոտ 4000-ը հանդիպում են նաև Հայկական ՍՍՀ-ում: Առհասարակ բզեզների քառորդ միլիոնից ավելի տեսակներ կան: Բզեզները միմյանցից զանազանվում են ոչ միայն չափեորվ ու գույներով, այլև ապրելակերպով և վարքով: Բացի այդ, բզեզբերի մի մասը գիշատիչ է, մյուսները սնվում են բույսերով, երրորդները` մեռած կենդանիրով: Այնուամենայնիվ, չնայած այդպիսի տարբերություններին, բոլոր բզեզները մոտիկ ազգակիցներ են և միավորված են մեկ խմբում կարգում:
Բոլոր բզեզների ընդհանուր հատկանիշը թևերի նման կառուցվածքն է: Երկու թևիկները (ներքին կամ, այլ կերպ, ետին) նուրբ են, թափանցիկ: Դրանք թռչելու համար են։ Մյուս երկու թևերը (վերին կամ առջևի) որոնց անվանում են վերնաթևեր, կարծր են, ծածկում են բզեզի ներքին թևիկները և փափուկ փորիկը: Թռիչքի ժամանակ վերին թևերը բարձրանում են՝ տեղ տալով ներքին թևիկներին:
Երբեմն հանդիպում են ներքին չզարգացած թևիկներով բզեզներ, որոնք չեն կարողանում թռչել։ Հազվադեպ պատահում է նաև հակառակը, երբ լավ զարգացած են լինում բզեզների միայն ներքին նուրբ ու թափանցիկ թևիկները իսկ վերին թևերը (վերնաթևերը) շատ փոքր են լինում:
Սովորաբար միշտ լավ նկատվում են բզեզների վերին՝ կարծր թևերը։ Զուր չէ, որ բզեզների կարգը գիտականորեն այդպես էլ անվանում են՝ կարծրաթևավորների կարգ։