Դափնեկիր

«Դափնեկիր» բառը ծագում է «դափնի» բառից։ Դափնին մշտադալար ծառ է Հին հույներն ու հռոմեացիները հատուկ մեծարանքի էին արժանացնում այն, որովհետև դափնին պոեզիայի և արվեստների հովանավոր Ապոլլոն աստծու ծառն էր։ Դափնու տերևներից հյուսած պսակով պարգևատրում էին երաժշտական և մարզական մրցույթների հաղթողներին, երգիչներին, ֆլեյտահարներին, մարմնամարզիկներին հռոմեացիները դափնեպսակ էին ընծայում թշնամիներին հաղթած զորավարներին։ Նրան, ում դափնեպսակ էին հանձնում անվանում էին դափնեկիր հին հայաստանում իրենց ստեղծագործություններով աչքի ընկած բանաստեղծներին թարգմանիչներին ու այլ գործիչների պարգևատրում էին ուռենու պսակներով և նրանց անվանում պսակավոր «Դափնեկիր» բառը նույն իմաստով գործածվում է և այսօր։ Մեր երկրում Սովետական Միությունում, դափնեկիրը գեղարվեստական մրցույթի հաղթողը չէ միայն, ասենք, երաժիշտը, ասմունքողը կամ բալետի պարուհին։ Դափնեկիր կարող է լինել (և բնության գաղտնիքների խորքերը թափանցած գիտնականը, (և նոր կառուցվածքի ավտոմոբիլ կամ ինքնաթիռ հորինած ինժեները, (և բանվորը, որի հմուտ ձեռքերն ու հնարամտությունը մեքենային հարկադրել են աշխատելու ավելի արագ ճշգրիտ ու հուսալի, և ռեկորդային բերք հավաքած կոլտնտեսության ղեկավարը Դափնեկիր կարող են լինել նաև գրողն ու կոմպոզիտորը, հետաքրքրական կինոնկարի բեմա դրիչը» պետական գործիչն ու արտիստը Դափնեկրի վեհ կոչում են կրում նրանք, ովքեր արժանանում Են պետության ինչ պես նաև գիտական կամ հասարակական կազմակերպությունների սահմանած բարձրագույն մրցանակին: Դափնեկիրը նա է, ով իր տաղանդով և աշխատանքով համաժողովրդական ճանաչման է արժանացել ու գնահատվել հատուկ պատվավոր պարգևով, լինի դա գիտական հայտնագործության, թե նավթի արդյունահանման նոր եղանակ ստեղծելու, նախագծի, թե գրքի, քանդակի, կինոնկարի, թե դերակատարման համար։

Սովետական Միությունում ամենապատվավորը լենինյան մրցանակն է։ Այն շնորհում են Սովետական Միության կոմունիստական կուսակցության և սովետական պետության հիմնադրի Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրը ապրիլի 22-ին առավել երևելի գիտական աշխատությունների, տեխնիկական կարևորագույն հայտնագործությունների, գրականության և արվեստի ամենա տաղանդավոր ստեղծագործությունների հեղինակներին Կրեմլի պալատում հանդիսավոր պայմաններում, լենինյան մրցանակի դափնեկիրներին պարգևի հետ միասին հանձնում են նաև դիպլոմ և Լենինի պատկերով ոսկե մեդալ։ Լենինյան մրցանակի արժանանալը մեծագույն պատիվ է։

Պատվավոր պարգև է նաև ՍՍՀՄ պետական մրցանակը։ Աշխատավորների լավագույն գործերի համար պատվավոր պարգև է սահմանված նաև մեր հանրապետությունում՝ ՀՍՍՀ պետական մրցանակը։

Մրցանակներ են սահմանված կոմունիստական հասարակարգի այն երիտասարդ կառուցողների համար, որոնք ցուցաբերում են աշխատանքային արիության և նախաձեռնության օրինակներ կամ հասնում ստեղծագործական մեծ նվաճումների. Դրանք կոմունիստական կուսակցության հավատարիմ օգնականի լենինյան կոմերիտմիության մրցանակներն են։

Պատվավոր պարգևներից է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակը։ Ամեն տարի այս մրցանակի դափնեկրի կոչում է շնորհվում տարբեր երկրների ներկայացուցիչների խաղաղության առավել համարձակ, իմաստուն եռանդուն մարտիկների՝ գրողների գիտնականների, հասարակական գործիչների։

Մրցանակներ են սահմանված նաև աշխարհի ուրիշ երկրներում։ Ամենահայտնին միջազգային նոբելյան մրցանակն է որը տրվում է գիտնականներին, գրողներին, խաղաղության համար մարտնչող գործիչներին։