НАРОД САМОДЕРЖЕЦ

Я вспоминаю сегодня слова красноармейца Василия Лопухина, сражавшегося в частях XI армии и погибщего в 1921 г. в Зангезуре в этом последнем оплоте закавказской контрреволюции.

Он говорил:

«Каким ты будешь мир, когда мы всех победим? Ты, вероятно, будешь таким прекрасным, таким великим, что за тебя сегодня стоит отдать жизнь».

И этот скромный герой не напрасно отдал свою жизнь за первую вспашку мира, который становится таким прекрасным. Мы этому свидетели.

Новая конституция—это самодержавие народа. Во вес века, начиная от античной демократии, не было такой полной демократии. Конституция—это сама власть народа. Невольно испытываешь необычайную радость от сознания себя, в общем, среднего человека,—владетелем неизмеримых богатств. Богатств материальных и моральных. Все, что принадлежит твоей великой стране,— принадлежит тебе, если ты истинно чувствуешь себя гражданином СССР. Это высокое звание-понятие не только юридическое. Это глубоко философское понятие о моральных правах и обязанностях человека с большой буквы.

Новая конституция-это первая хартия, воспитывающая чело- река в подлинно социалистическом духе. Социалистические чувства человека перерастают границу одной страны, и он чувствует себя гражданином мира.

Я сам слышал, как в одном из колхозов Армении, в глухом, отдалённом районе, колхозники называли своих стахановцев абиссинцами. Абиссинец для них символ геройства и самоотверженности. Так, в силу чувств, роднящих людей разных национальностей, колхозники Армении ощущают борющихся против империализма абиссинцев как людей, близких себе по духу и чаяниям.

Носить по праву звание гражданина СССР—большая честь. Что же может быть больше чести -называться избранным-депутатом-граждан СССР. Ясно, что такой человек должен быть олицетворением честности, самоотверженности, преданного интересам своего избирателя, готовым жизнью своей жертвовать для блага своей страны.

12-я статья проекта новой конституции—наша догма. «Кто не работает, тот не ест» было начертано -на наших знаменах, с которыми мы шли в бой, в первый бой, и победили. С этим же лозунгом многие наши братья пойдут в новый бой и с ним победят весь мир.

15 лет Грузия, Армения и Азербайджан жили дружно единой Закавказской федерацией. Скоро федерация будет ликвидирована, ибо победы национальной политики создали условия для этого важного акта. На этой основе эти три древнейших соплеменных народа усилят свою духовную связь, так как-их связывают подлинно братские узы, которые с каждым годом будут крепнуть, узы, связывающие не только народы Закавказских республик, но народы всего Советского Союза, в единую, крепкую семью, у которой единая цель-счастье её великой родины.

Нерушимость границ своего отечества семья советских народов будет защищать от всяких попыток всяческих её врагов.

Я был однажды свидетелем незабываемого зрелища: одна колхозница за ударную работу получила новый дом. До этого она жила в страшной землянке, темной и холодной. В тот день, когда она получила свой новый дом, наполненный новыми, хорошими вещами, она подожгла свое старое жилище со всем скарбом. Она сжигала свое прошлое, мрачное, полное угнетения и лишений. Вокруг этого пожарища колхозники устроили хоровод, а она плясала и пела песни.

Новые права, которые даёт нам будущий закон, налагают на нас и новые обязанности.

Мне хочется дожить до того времении, когда вокруг прекрасного герба—«серпа и молота на земном шаре, изображенном в лучах солнца и обрамленном колосьями»—появится много новых надписей—сверх одиннадцати—на языках новых народов: «Пролетарии всех стран, соединяйтесь».

<Թարգմանություն>

ԻՆՔՆԻՇԽԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ես այսօր հիշում եմ կարմիրբանակային Վասիլի Լոպուխինի խոսքերը, որը կռվում էր 11֊րդ բանակի զորամասերում և զոհվեց 1921 թվականին, Զանգեզուրում՝ անդրկովկասյան հակահեղափոխության այդ վերջին հենարանում։

Նա ասում էր. «Ինչպի՞սին դու կլինես աշխարհ, երբ մենք կհաղթենք բոլորին։ Դու, երևի, կլինես այնպես գեղեցիկ, այնքան մեծ, որ քեզ համար այսօր արժե տալ կյանքը»։

Եվ այդ համեստ հերոսը իզուր չէր, որ տվեց իր կյանքը՝ առաջինը հերկելու համար այն աշխարհը, որն այսքան գեղեցիկ է դառնում։ Մենք դրա վկաներն ենք։

Նոր սահմանադրությունը ժողովրդի ինքնակալությունն է։ Բոլոր դարերում՝ սկսած անտիկ դեմոկրատիայից. երբեք չի եղել այսքան լիակատար դեմոկրատիա։ Սահմանադրությունը հենց իր ժողովրդի՝ իշխանությունն է։

Ակամայից անսովոր ուրախություն ես զգում այն գիտակցության համար, որ դու սովորական, միջին մարդդ, տիրապետում ես անսահման հարստությունների։ Նյութական և բարոյական հարստությունների։ Այն ամենը, որ պատկանում էԼ քո մեծ երկրին, պատկանում է նաև քեզ, եթե դու հիրավի քեզ զգում ես ՍՍՀՄ֊ի քաղաքացի։ Դա մի բարձր կոչում, հասկացություն է, և ո՛չ միայն իրավաբանական։ Դա փիլիսոփայական խորը հասկացություն է մեծատառով մարդու բարոյական իրավունքների և պարտականությունների մասին։

Նոր սահմանադրությունը մարդուն իսկական սոցիալիստական ոգով դաստիարակող առաջին խարտիան է։ Մարդու սոցիալիստական զգացումը անցնում է մեկ երկրի սահմաններից էլ դուրս, և նա զգում է իրեն աշխարհի քաղաքացի։

Ես ինքս եմ լսել, թե ինչպես Հայաստանի հեռավոր և խուլ մի շրջանում, կոլխոզներից մեկում, կոլտնտեսականներն իրենց ստախանովականներին անվանում էին հաբեշստանցիներ։ Հաբեշստանցին նրանց համար հերոսության և անձնազոհության խորհրդանիշ է։ Այսպես, տարբեր ազգությունների հարազատացնող մարդկանց զգացումների ուժով՝ Հայաստանի կոլտնտեսականները զգում են իմպերիալիզմի դեմ մարտնչող հաբեշստանցիներին, ընկալում են որպես հոգով և ձգտումներով իրենց մոտիկ մարդկանց։

Իրավամբ մեծ պատիվ է կրել ՍՍՀՄ քաղաքացու կոչումը։ Ի՞նչը կարող է լինել ավելի մեծ պատիվ, քան կոչվել ընտրյալ պատգամավոր և քաղաքացի Սովետական Միության։ Պարզ է, որ այդպիսի մարդը պետք է լինի ազնվության, անձնազոհության, իր ընտրողների շահերին նվիրվելու, իր երկրի բարօրության համար սեփական կյանքը զոհելու պատրաստակամության մարմնավորումը։

Նոր սահմանադրության նախագծի 12-րդ հոդվածը մեր հավատամքն է։ «Ով չաշխատի, նա չի ուտի» լոզունգը գրված էր մեր դրոշների վրա, որով մենք գնացինք մարտի, առաջին մարտի և հաղթեցինք։ Այդ նույն կոչերով մեր շատ եղբայրներ կգնան նոր մարտերի ու նրանցով էլ կհաղթեն ամբողջ աշխարհին։

15 տարի Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ապրել են բարեկամաբար, միասնական Անդրկովկասյան Ֆեդերացիայի մեջ։ Շուտով Ֆեդերացիան լուծարքի կենթարկվի, քանի որ ազգային քաղաքականության հաղթանակը պայմաններ են ստեղծել այդ կարևոր իրադարձության համար։ Այս հիմքի վրա այդ երեք հնագույն ցեղակից ժողովուրդները կուժեղացնեն իրենց հոգևոր առնչությունները, քանի որ նրանց շաղկապում են իսկական եղբայրական կապերը, որոնք տարեցտարի պետք է ամրապնդվեն, կապեր, որոնք շաղկապում են ոչ միայն անդրկովկասյան հանրապետությունների ժողովուրդներին, այլև ամբողջ Սովետական Միության ժողովուրդներին մի ընդհանուր և ամրակուռ ընտանիքում, որի միակ նպատակը իր մեծ հայրենիքի երջանկությունն է։

Սովետական ժողովուրդների ընտանիքը իր հայրենիքի սահմանների անխախտությունը պետք է պաշտպանի թշնամիների ամեն տեսակ փորձություններից։

...Մի անգամ ես ականատես եմ եղել անմոռանալի տեսարանի։ Մի կոլտնտեսուհի իր հարվածային աշխատանքի համար ստացել էր նոր բնակարան։ Մինչ այդ նա ապրում էր մի սարսափելի, մթին և սառը գետնափորում։ Այն օրը, երբ ստացավ իր նոր բնակարանը՝ կահավորված նոր, լավ իրերով, նա այրեց իր հին տնակը՝ իր բոլոր վշտերի հետ միասին։ Նա այրեց իր խավար, տառապանքներով ու զրկանքներով լի անցյալը։ Այս խարույկի շուրջ կոլտնտեսականները պար բռնեցին, իսկ նա պարում էր ու երգում...[1]

Նոր իրավունքները, որոնք տալիս է մեզ ապագա օրենքը, դնում է մեզ վրա նաև նոր պարտականություններ։

Ես կուզենայի ապրել մինչև այն ժամանակները, երբ մեր սքանչելի գերբի շուրջ «երկրագնդի վրա մուրճ ու մանգաղ՝ արևի ճառագայթներով և ծանրացած հասկերով պարուրված», կերևան եղած տասնմեկից հետո նոր շատ մակագրություններ, նոր ժողովուրդների լեզուներով՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»:

  1. 1