Իշխան և այրի կին

ԻՇԽԱՆ ՅԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Յեվ նույն քաղաքում ապրում եր մի այրի կին և իշխանը հարկ պահանջելով նեղում եր նրան և այրի կինն աղոթում էր, վոր իշխանն ունենա խաղաղ և յերկար կյանք: Գնացին, ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում ե այրին: Յեվ իշխանը յեկավ և ասաց. « Յես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչու՞ յես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ եր. յես անիծեցի և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը` ավելի խիստ չար: Յեվ այժմ վախենում եմ, վոր մեռնես և քո վորդին քեզնից ավելի չար լինի»: