ԼԱՑ ՄԻ ԻՆԻԼ
Աղբյուր՝


ԼԱՑ ՄԻ ԻՆԻԼ


Շենին կլխին հանգիստարան,
Քու հար ընդեղ թաղած ա,
Ըսօր-էքուց քեզ մհար էլ
Կասեն՝«Ընդեղ թաղած ա»,
Վերջը էս ա,
Լաց մի ինիլ:

Սարին սեռին մին կյարմուր թոխպ
Յավաշ, յավաշ սըվացավ.
Մարթի բախտը ըսօր կյարմուր
Էքուց տեսար սըվացավ:
Բախտը թոխպ ա,
Լաց մի ինիլ:

Ըսօր` ջահիլ, էքուց` պառավ...
Էս հինչ յաման տընազ ա.
Էս աշխարհքը լուս ցիրեկավ
Պեց ըշկերավ արազ ա:
Լոխ արազ ա,
Լաց մի ինիլ:

Ջահիլ հարթնը սըրփած թոր ա,
Հու վեր սաղ ա ընդրանն ա.
Թա կաս, ըսօր տերը տու վըս,
Էքուծ տերը դուշմանն ա:
Սերը սոտ ա,
Լաց մի ինիլ:

Հընգեր տղան - մին ծաղիկ ա,
Այազ ըրավ - չուրացավ.
Ըսօր խաթրիտ արուն կանե,
Էքուց, տեսար, մոռացավ:
Ճարըտ տու վըս,
Լաց մի ինիլ:

Լափու տվող կետին ճըրան,
Քար չի կար վեր չըմաշի,
Սերտը քար չի, ըրտուսունքան
Ըսօր-էքուց կը մաշի:
Դարդոտ ախպեր
Լաց մի ինիլ:

Ըրիքնակը երգինքավը
Ուրան հետի շոռ ա տամ,
Թա ապրողին, թա մեռնողին
Ուրան լուսան փայ ա տամ:
Մին հաշիվ ա,
Լաց մի ինիլ:

Կանանչ խութին հանգիստարան,
Քու մար ընդեղ թաղած ա,
Ըսօր-էքուց քեզ մհար էլ
Կասեն՝«Ընդեղ թաղած ա»,
Ազիզ ախպեր,
Լաց մի ինիլ:

Ռոստով, 1911 թ.