Լուսին

Լուսին


Հյուսիսից փչեց սառն հով,
Պարզ երկինքը պատեց ամպով,
Սիրտս տխուր, հոգիս խռով...
  Դուրս եկ, լուսին, ամպի տակից։

Խավար գիշերը ոխերիմ
Փակել է ճանապարհս իմա.
Քեզի տալու գանգատ ումնիմ,—
  Դուրս եկ, լուսին, ամպի տակից,
  Ազատե ինձ այս վիճակից։

Երկինքը մութ, սեւ, միգապատ,
Գլորեց ինձի խորխորատ.
Լույս տուր, չմնամ հուսահատ.
  Դուրս եկ, լուսին, ամպի տակից,
Ազատե ինձ այս վիճակից։