***

Արաքսամերձ շամբուտների լռությունը
Գիշերները անլսելի ողբ է դառնում.
Սպասումը զարնվում է լուռ ափեափ
Ու դեռ ճամփա, ելք չի գտնում:
Ելք չի գտնում արդեն քանի՜-քանի՜ տարի,
Որ բարձրանա ազատաբաղձ Մասիսն ի վեր,
Ձյունաճերմակ գլուխն առնի մեջն ափերի
Ու կարոտած, անհագ-անհագ, խելակորույս,
Կրքոտաշուրթ ու ագահած համբույր քաղի...