Լևոնի վիշտը/Գլուխ II
Գլուխ II
степени, что считают жалобы
неразумием,если не преступлением
Երանի՜ նորան, որ նախապաշար
Մերժելով կարծիք, սիրել է լսել
Արտի համոզման և անհիշաչար
Սուրբ ճշմարտության կողմն, է համբուրել։
5
Երանի՜ նորան, որ նախամեծար
Առնելով պատիվ սնոտի փառքին,
Ազատ գնում է կյանքի ճանապարհ՝
Զեռը պարզելով յուր նպատակին։
Որ բացել է սիրտն ուսման առաջև,
10
Զրահավորված ընդդեմ չարության,
Որ ներշնչելով գիտության անձրև՝
Պտղագործել է հոգու անդաստան։
Իցե՞ թեև Հայն, մի օր սթափված
Խավարի գրկից, նախանձող լիներ
15
Այս մեծ խրատին և պայծառացած՝
Յուր մեռելություն լուսով փարատեր։
Իցե՞ թե, աստված, Հայն խոստովաներ
Յուր անոսրամիտ առաջնորդների
Վարդապետություն, յուր մտքի վերքեր,
20
Եվ թափե՜ր դոցա, որպես թույն իժի։
Հայն դոսացել է, վա՜յ նորա օրին,
Անգութ խավարի գավազանի տակ.
Ե՜վ խեղճի կյանքը, և՜ խեղճի հոգին
Ապականելով՝ դարձել է փլատակ։
25
Խավարն է Հային ճակատագրել
Կապույտ երկնի տակ հրանյութ շանթեր։
Եթե ոչ այդպես, պիտո էր կարծել,
Հայը կըփայլե՜ր, Հայը կըտիրե՜ր...
Ո՞վ են վարժապետք այդ անբախտ ազգի,
30
Ո՞վ քարոզիչներ լուսավորության.
Ո՞ւր են դպրոցներ գիտությունների,
Քանի՞ աշակերտ ուսումնառության։
Հայ ազգ, ինձ ասա՜, ի՞նչ վարժապետներ[2]
Ունիս դու քո մեջ դաստիարակիչ,
35
Որ հատանեին խավարի սերմեր,
Քո բարօրության այնքան խափանիչ։
Հայ ա՛զգ, ինձ ասաթ, ի՞նչ ես ինձ տանջում։
Եվ լռում է ազգ, չունի պատասխան,
Նա յուր արտասուքն է միայն սրբում
40
Եվ ցույց է տալիս վերքը խեղճության։
Նա կամի ասել, որ անապատ եմ,
Ուր շատ վարժապետ մտավ և ելավ,
Շատ բաներ խոսեց լոկ և անխոհ եմ,
Եվ ղորանով ցավս չըթեթևացավ։
45
Այն մարդիկ էին անբարոյական,
Ճշմարիտ լուսից միշտ աքսորական,
Անկյանք, անպտուղ, ծերությամբ ճնշված,
Հնության փոշով համարյա մեռած։
Այն Փարիսեցիք, որ տրտնջալով
50
Խաշեցին Քրիստոսն առողջ կրթության,
Եվ հոժարասիրտ խավար գնալով,
Որդե՜ր նոցա մեջ միայն շատացան։
Նա կամի ասել, չունիմ ազգասեր.
Սո՜ւտ է ամենայն ազգասիրություն,
55
Որ դղրդեց օդ որպես մի հնչյուն,
Որ չբերեց կյանք, ո՜չ նյութ, ո՜չ գանձեր։
Դոքա Հայասեր և ոչ Ազգասեր.
Մեկը անցավոր, մյուսը հաստատուն,
Մինը կույր պարծանք, մյուսն կենսաբեր,
60
Եվ մեծակշիռ առաքինություն։
Այսպես է խոսում Հայն անմխիթար,
Սո՜ւր է ամեն բառ, որպես թե նշտար.
«Չունիմ վարժապետ, չունիմ ազգասեր».—
Ո՜վ իմ սիրելիք, դատարկ չեն խոսքեր։
65
Հայ վարժապետներ խելոք են միայն,
Որ Սաղմոս, Նարեկ սերտել են բերան,
Որ գիտեն Չամշյան քերականություն
Եվ ափեղ-ցփեղ ճարտասանություն։
Որ աշակերտի գիտեն կամք ճնշել,
70
Նորա մատաղ կյանքն անապատ դարձնել,
Եվ թե այդ խեղճը օգնություն կանչեր,
Ապտակ, փալախա և գա՜ն հարկանել։
Ձա՜յն տուր, պեդագոգ, թե կենդանի ես,
Ընդդեմ չարության զրահավորվի՛ր.
75
Մարդկության որդիքն, տե՛ս անասնի պես
Բեռնավորված են լծով մահակիր։
Հայ վարժապետներ խելոք են միայն,
Որ խիստ դահիճ են դասատվության,
Որ շատ են ապրել երկրիս երեսին
80
Եվ դորա համար մեծ հարգանք ունին.
Որ ծերությունը հիվանդոտ գունով
Խլել է վերջին գոյության նշան,
Եվ հոգաբարձու հայրական ձայնով
Կանչում է դոցա փոսը հանգստյան։
85
Ինձ դուք ասացե՜ք, որքա՞ն դոցա մեջ
Ծաղկած է հոգին դաստիարակչության.
Չգիտեն ուսման դեռ այբ, բեն, դա, եչ.
Եվ ահա՛ աթոռ վարժապետության։
Որքա՞ն հայ զավակն ուսումնարանից
90
Կարող է քաղել կրոն և հոգի։
Չէ՛, հույս չկա այդ վարժապետներից,
Հի՛ն է շինվածը. պե՛տք է նորոգվի։
Դոքա ամբարիշտ և շատ չարաչար,
Վա՛հ, ուրիշի սիրտն կամին բարվոքել.
95
Դոքա հնասեր, կրոնի տաճար է՝
Ինչպե՞ս կարող են մեր մեջ հաստատել։
Գիտության մեջ է աստուծո տաճար -
Եվ մեծությունը ճարտարապետի.
Ով չէ ըմբռնել այն վերին Հանճար,
100
Որով ենթարկվեց տիեզերք օրենքի,
Չէ կարող այսօր յուր խղճի առջև
Ուսուցանել մեզ գործը Արարչի։
Եվ աղոթում ենք, որ այսուհետև
Այդ կրոնուսույցն որպես կայծ հանգչի։
105
Կրոնն է վերին ըզգացողություն,
Այն զգացմունք է անեզրականի.
Կրոնը նույն է, թե ճշմարտություն,
Որի թարգմանը — միտքը է սրտի։
Կրոնը չունի որոշյալ տաճար,
110
Նորա տաճարն է ընդհանուր աշխարհ.
Կրոնի համար սահման հատանել,
Նույն է, թե նորան լիովին ժխտել։
Բայց դուք, ո՛վ խեղճեր, փակած աչքերով
Կամիք տեսանել կրոնի մեծություն.
115
Եվ ահա՛ ինչու մեռած եք սրտով,
Երբե՛ք ձեզ չկա մի խաղաղություն։
Եվ ահա՛ ինչու մեք ձեր բերանից
Մենք լսում մի խոսք, որ մխիթարեր
Կյանքիս տրտունջը։ — Ո՞ւր են ոգելից
120
Կրոնի ուսմունք, ո՞ւր այն մաքուր Սեր։
Ո՞ւր է այն հզոր քրիստոնեություն,
Որ կամեր բերել մեզ արքայություն,
Որ կամեր մեր բեռն թեթևացնել
Եվ բոլոր աշխարհ լուսով ծավալել։
125
Ո՜վ կրոնուսույց, ծանո՞թ է այս քեզ,
Հասկանո՞ւմ ես դու, ինչ եմ խոսում ես.
Բացատրե՞լ ես դու այս ըսկզբներ,
Որ սեր խոսեին քո աշակերտներ։
Դու վարմապետ ես, ասա. մեզ արձակ,
130
Դու աստվածայի՜ն տառերի թարգման.
Կրթեցի՞ր սրտեր, որ մի պատարագ
Խնկեին անկեղծ կրոնասիրության։
Կակազ է լեզուդ, և հազիվ ահա
Հնչում է խոսքըս, որ արդարանա.
135
Թե «քո բանը չէ, դու աշխարհական,
Ուրեմն չունիս մասըն քննության»:
Ո՜հ, իմ հայ եղբայր, ես ցավում եմ քեզ,
Ցավում եմ հոգով և ոչ խոսքերով.
Անապատ քո սիրտ, եղբայր իմ, խեղճ ես,
140
Անապա՛տ ես դու ցամաք ավազով։
Դու չունիս քո մեջ ոչինչ ուսուցիչ,
Թե ունիս՝ գայլ են ոչխարի մորթով.
Ո՞վ պետք է լինի սրտիդ սփոփիչ,
Երբ մեք չափում ենք մեր օգտի չափով։
145
Եվ մի՞թե Լևոն իրավունք չուներ
Տանջվել ծովի մեջ հուսահատ վշտի,
Եվ մի՞թե Լևոն գոչել կարող չէր,
Որ Հայի կյանքն է խո՜ւց աքսորանքի։
Բավական է այս. մի ա՛յլ ժամանակ
150
Զոհելու եմ այդ մեծագնի գործին։
Բայց այժմ, խնդրեմ, եկե՛ք և գնանք,
Հետևենք սակավ ծանոթ Լևոնին:
«Ի՞նչ եղավ Լևոն, — տարակուսելով
Ինձ հարցնում է ընթերցասիրողն.
155
Կամի՞ս, որ լսենք, սկսի՛ր շուտով,
Տա՜ր Լևոն Կավկասք հառաջ տար, քերթող։
Այդպե՛ս է. ուրեմն, թո՜ղ հյուսիս օտար,
Թո՛ղ քո սիրածը, գնանք միասին,
Ուր բարձրանում է Կաղբեկ մեծափառ,
160
Եվ այն ժամանակ ողջո՜ւյն Կավկասին,
Իսկ թե սա ծածկվե՝ ողջո՜ւյն դաշտերին,
Փրփրածավալ գետերին ողջո՜ւյն,
Ուր հառաջ կըգա քեզ նոր բնություն»։
Ների՛ր ինձ, Մոսկվա.
Կրկին տեսության քեզ խոսքըս տալով,
165
Երկար միջոցով կամիմ բաժանվել
Եվ սրտիս հուզման հնազանդելով՝
Իմ Լևոնի հետ ճանապարհորդել.
Պատրաստ կամ։ Ահա՛.
Սիրած գրքերից մեծ պաշար առած.
170
Տխուր մեղեդիք Հեյնե պոետի,
Գեոտեի «Ֆաուստ», այս անմահ քերթված,
Թափառաշրջիկ արկածքն Հարոլդի։
Երգիծանիչ գործը Հոբենալի,
Եվ Բերանմեի օգելից երգեր,
175
Եվ պատմությունը լրջամիտ Բեռքլի,
Եվ Շեքսպիրի ողբերգություններ։
Մի քանի համար «Մեղվիք» Պոլիսի,
Մի քանի երգեր մեզ ծանոթ Կոմսի,
Եվ այս բոլորը ամուր կապկապած,
180
Անմեղ Լրագրի թերթերով փաթթած.
Գնում է Լևոնի Խոտորնակ որպես
Յուր սլացման մեջ ծիծառը գարնան.
Թռչում է Լևոն հեռու ասպարեզ,
Դյութիչ արևելք՝ ճնշված Հայաստան։
185
Արձակ ձգում է յուրյան ճանապարհ
Օդում սավառնող արծվի թռիչքով,
Նա հատանում է դաշտեր ծաղկավառ,
Հայրենի երկիր ուղիղ դիմելով:
Եվ ահա քաղաք... և այն հայ քաղաք.
190
Այստեղ խռոված ժողովրդականը,
Պախարակում են վարքը անառակ
Ամբարիշտ հովվի անբարոյական...
Խավար բռնավոր և ծնունդ դահճի,
Դահիճ արարքով և դահիճ հոգով,
195
Հովվում է հոտը մեր Լուսավորչի
Անուղղա բարքով, թյուր քարոզներով:
Մեծ արվեստ ունի հրապուրանքի,
Եվ խորամանկ է այդ չարի հոգին.
Որպես անդունդը օվկիանոսի,
200
Գիտե բանտարկել յուր ահեղ գաղտնին։
Որպես գիշերի թանձրամած խավար,
Նորա կուրծքի մեջ անճոռնի միտքեր
Ալեկոծվում են. նա ստրակաբար
Լսում է նոցա, պարզում է ձեռներ...
205
Եվ ամբողջ դժոխքն ամբարշտության
Ճնշում է Հովիվն, նա գաղտագողի,
Պղծելով կնիքն ձեռնադրության,
Նա դավաճա՛ն է յուր Հայրապետի։
Կըճնշվես բախտից, եզվի՛տ ինքնիշխան,
210
Եվ կըճնշե քեզ առաքինություն.
Եվ այս քո պատիժ, խորամանկ շղթան,
Որ ծնանում է քո մեջ ցանկություն.
Շղթայել կամքը խեղճ ժողովրդի,
Բարօրությունը ոտնակոխ առնել,
215
Ճնշելու է քեզ, Լոյոլլի որդի,
Պատրա՞ստ է քեզ փոսն, որ դու ես փորել:
Այն գործը միայն փառք է պահանջում,
Որ քաղաքացու փայլում է կյանքով,
Որ ազգի վիճակն է բարեկարգում,
220
Որ զարդարում է աշխարհս շնորհով։
Դու լար ես գործում և կամիս, որ այդ
Հանցանքի իժը մեք բարի՞ հաշվենք,
Եվ ճշմարտության լարել որոգայթ
Դու խիստ հոժար ես, մի՞թե չգիտենք։
325
Ընկեր քո գործին՝ դժոխք սևամած,
Եվ բոլոր դևեր քո հետ զինվորված,
Ուր չարագործ է մատնիչ մի տգեղ,
Դու տասնապատիկ Հուդա ես այնտեղ։
Պատասխաներ մեզ, ո՞ւր է արգասիք
230
Քո վաստակների, ինչո՞վ կարացավ
Քո անբախտ հոտը լինել երջանիկ,
Դու գիտե՞ս, Հովի՛վ, քանի վշտացավ...
Մթին ախտերով զբաղված է նա,
Կամի գրավել սիրտը քաղաքի,
235
Որ չուր հանցանքը անպատիժ մնա,
Որ նա առավել հասանե փառքի։
Բայց ժողովուրդը հոգով բարկացած՝
Շատ վշտացած է գավազանի տակ.
Բողոք է կարդում ձեռք-ձեռքի տըված,
240
Պատրաստ է հանել նորան հրապարակ...–
Կանգնում է Լևոն, կամի բան խոսել,
Բայց լծած է կառք։ Հովիվն շտապով
Դիմում է Հյուսիս, կամի գանգատել,
Որ օրենքն լինի նորան ջատագով։
245
«Անմի՛տ, սև եղբայր,— գոչում է Լևոն,—
Դառն է քո գալոցք, ո՞ւր ես շտապում,
Ահա՞ մթնեցավ կյանքիդ հորիզոն,
Ինքը օրենքը քե՛զ մահ է վճռում...»։
Եվ հառաջ Լևոն։ Սարեր, հովիտներ
250
Անհետանում են նորա աչքերից.
Մի չնաշխարհիկ բացվում է պատկեր
Սպիտակափառ Կաղբեկի գլխից։
Սպիտակ կատարն բարձր լեռների,
Կարծես, երկնքի դիպչում են ամպին,
255
Եվ ձյունից հյուսած թագ ադամանդի
Պճնում են նոցա հպարտ գագաթին։
Եվ քարանձավից արծիվ մենավոր,
Թևերը լայնած, գիտե սավառնել
Այնքա՜ն անթափանց և այնքա՜ն հզոր,
260
Մինչև հետամուխ աչքերից կորչել։
Ո՜վ արծի՜վ, արծի՜վ, քանի օդապար
Վերացել ես դու կապուտակ սահման.
Ա՜խ, եթե Հայի դրոշը բարձրանար
Անարգ կապանքից մինչ ա՛յդ աստիճան...
265
Ա՜խ, եթե Հայի ուսերը ճեղքեր
Ոխերիմ լուծը յուր բռնավորի,
Որպես ճեղքում ես դու արձակ եթեր,
Շքեղ կազմությամբ կարո՜ղ թևերի։
Ի՜նչ գեղեցկությամբ փռվում են դաշտեր
270
Հայացքի առջև նորատես մարդի,
Ոսկի հոսանքով գույն-գույն ծաղիկներ
Ճոճվում են, որպես խաղացքն առվակի։
Բայց, ափսո՜ս, ինչպես շտապ քայլերով
Ճանապարհորդը ոտքը է կոխում,
275
Նա սկսում է անիծեչ հոգով
Այն, ինչ առաջուց դրախտ էր թըվում։
Տեղ-տեղ պղծած է ավազակների
Գազանաբարո ավերածներից.
Աչքերդ լցվում են արյունով ցավի,
280
Խոր արձակում ես հոգոց ու կսկիծ։
Անպիտա՜ն ցեղեր, արժանի եք դուք
Վայելել բարիքն այդ պերճ երկրի.
Քանի՞ թափել է ձեր վայրագ բազուկ
Անմեղ արյունը խեղճ անցավորի։
285
Քանի՞ ծնողներ դառն արտասուքով
Ողբացին կորուստ հարազատների,
Քանի՞ ծովացան լացով, կսկիծով
Առագաստները նորեկ հարսների։
Ահագին ժայռեր և ապառաժներ՝
290
Ծավալված լուռով նոր արշալույսի,
Ցըցված են այստեղ։ Մարգագետիններ
Առոգված ցողով հանդես են գալի։
Հառաջ և հառաջ, և ոչ մի վայրկյան
Չէ կանգնում Լևոն։ Թեքվում են սարեր։
295
Ծածկվում են կաղնիք, և նոր տեսարան,
Նոր փոփոխություն, և նո՜ր հրաշքներ։
Թո՛ղ մեղկ, նրբասեր որդիք բնության
Չսիրեն Լևոն, որ, թափառական,
Չափում է վայրեր, անմարդ անապատ,
300
Վերջ չդնելով ախտին հուսահատ։
Ոչինչ հաճություն թո՛ղ չպատճառե
Նոցա, որ անբաժ են կնոջ ծոցից,
Որոնց դատարկ կյանք անհոդ սահում է
Զբոսանքի մեջ աղաղակալից։
305
Լևոնի հոգին, որ այնքան ցավով
Ատում է հանգիստ, նման է կյանքին
Հարազատ ազգի, որ լի բաժակով
Ճաշակում է թույն դագաղի կողքին։
Զմրխտյա դաշտեր, այստեղ համասփյուռ
310
Մանուշակ, հասմիկ — գարուն սիրելի—
Դալար հովիտից փչում է զեփյուռ,
Քաղցր, որպես շունչ դեռաբույս կուսի:
Տե՛ս, ականակիտ այստեղ ջինջ առվակ
Հեզիկ վազում է ծաղիկների տակ.
315
Վայրի շուշանը գլխիկը կախած,
Գգվում է ջուրը և է զմայլած։
Լևոն կարծում է, որ այդ պարզ ջրեր
Հեռու կըտանեն կսկիծը սրտի.
Կըժպտա գարուն, կըգան ծիծառներ.
320
Փոքր-ինչ կըզարթի վշտացած հոգի։
Զարկում է քնարին, բայց նա հնչում է
Մի սրտասարսուռ, տխուր եղանակ.
«Ողբա՛, պատանի, — նա շշնջում է,—
Քեզ վաղ է ըմպել փրկության բաժակ։
325
Դու կորցրեցիր այն րոպեից
Բախտի ժպիտը, երբ Հայաստանի
Փշրեցավ փառքը քո հատուկ ձեռից,
Եվ կըգտանես, երբ նորից կըկանգնի։
Ո՜հ, մի՜ խնդրիր ինձ, իմ դևն՝ թախծություն,—
330
Ուտում է հոգիս այնպես կատաղած։
Անմի՜տ պատանի, ի՞նչ ուրախություն.
Հայի սրտի մեջ դժո՜խք է ծածկված։
Դժոխք է, ասեմ, այն տգիտության,
Որ, որպես ճճի, ուտում է նորան,
335
Որ խանգարելով և՛ ուսում, և՛ լույս,
Չէ թողել նորան բարօրության հույս։
Նա ամենայն բան պատրաստ է գործեր
Հայրենիք, պարծանք թշնամուն մատնել.
Փո՛ղ նորան տվեցեք, նա փող է սիրում,
340
(Միայն առանց փո՛ղի դագաղ է գնում)։
Նյութապաշտ է Հայն, ցուրտ որպես սառուց
Հաշիվների մեջ թաղված և մեռած.
Նա արդեն սրտից մերժել է վաղուց
Գեղեցկի տիպը, վկա է աստված։
345
Արծաթ, և նորան փայլեցավ արև,
Վառվում են աչքեր, թռչում է հոգով.
Ո՜վ Արծաթ, դու միշտ Հայի առաջև
Ներկայանում ես դրախտի դեմքով։
Ով և դու լինիս, թե՛ չար ախտակիր,
350
Թե՛ պիղծ խաբեբա, թե՜ ազնիվ հոգի,
Հայն կառաջարկե քեզ միշտ մի՜ խնդիր.
Ի՞նչ է, հարո՞ւստ ես, ունի՞ս շատ ոսկի։
Մեծատո՞ւն ես դու, բոլորի առջև՜
Դռներդ բա՞ց են, սեղանդ ծածկա՞ծ.
355
Եվ լի՞ք են պարկերդ, մեք այսուհետև
Հա՜յր և որդի՜ ենք, ուխտով հաստատած։
Եվ այս են նոցա օրի հոգսերը.
Ինչ որ կարող ես, քանդի՜ր, կործանի՜ր.
Ո՞վ է հարցնում, գանձ քեզ ժողովի՜ր,
360
Թող մեռնի՜ տնանկ, կորչի՜ արդարը։
Գեթ մի ցավ, մի գութ, մի կարեկցություն
Անտուն աղքատին ցույց տային դոքա։
Այդպես ես դու միշտ, ո՜վ հարստություն,
Երբ քեզ տիրում են կարողք անզգա։
365
Գեղեցիկ է կյանք և հարստություն,
Թե աթոռակից է և գիտություն,
Բայց թե վերջինը, լույսը պակասեր,
Լի աղտեղությամբ կյանքը դամբան էր»։
Լռեցավ քնարն, արտասանելով
370
Մտառությունքը այս նշանավոր։
Կանգնած է Լևոն, ցավից խեղդվելով
Բացականչում է նա կասկածավոր.
«Գիտե՞ք, բարեկա՞մք, ի՞նչ զգաց հոգիս.
Բայց ինչո՞ւ խնձորն երկպառակության
375
Ձգեմ անվրդով ձեր կյանքի շրջան.
Ա՜խ, դուք չեք կարող օգնել ցավերիս։
Նիրհեցեք անո՜ւյշ, թո՞ղ թևատարած
Հսկեն ձեր վերա անմեղ հրեշտակներ.
Կանխակա՜լ կարծիք, անլույս թանձրացած
380
Խավարում շրջող մահաթո՛ւյն դևեր։
Ծանր ընկան վերաս անգութ շղթաներ,
Եվ այն ժամանակ ես ստուգեցի,
Քանի՞ խավարեն հայրենի աստղեր,
Խավա՜ր է սիրտն հայրենասիրի։
385
Եվ չըշնչել օդ սարերի ազատ,
Նույն է, թե չկա և երանություն.
Եվ չարբել հոսանք կյանքի հարազատ,
Հիվա՜նդ է, հիվա՞նդ և մահկանացուն։
Եվ երբ գիտության կըփայլի դրոշակ
390
Իմ անբախտ եղբոր՝ հայի ճակատին,
Ես այն ժամանա՞կ, ես այն ժամանա՜կ
Կըտեսանեմ կյանք իմ ազգի ծոցին»։ —
Ասաց այս Լևոն. աչքերը ձգեց
Դեպի արևելք, մի խոր ա՜խ քաշեց.
395
Այն կայծակնահար վերքի նշան էր,
Որ դեպ Հայաստան նորան գրավում էր։
Նա վշտանում է, բայց վշտի հարված
Ոչ ոքի աչքին տեսանելի չէ.
Եվ այդ գաղտնի դևն, աղեղը լարած,
400
Հանապազ նորան առաջնորդում է։
Նորա ներքին կյանք՝ թախիծ տրտմության
Մտքի շարժմունքը՝ ալեկոծ մի ծով.
Ուրախության դուռն՝ կնքած հավիտյան,
Այլ փչելու չէ՞ նորան գարնան հով։
405
Նորա մատաղ սիրտ, որ երբեմն պայծառ
Ծաղկում էր, որպես պարտ եզ նազելի,
Խեղդված կուրծքի մեջ՝ քամում է իսպառ
Փորձության բաժակ, որ նորից լցնի։
Կնճռում է ճակատն և դողդողալով
410
Բացում է Հարուստն գանձերը պարկի.
Նա ոսկի ունի և նա ղորանով
Կարող է գնել սիրտն հեղինակի։
Վառվեցավ Զոյիլն, նայեց դեպի վեր,
«Պիտ՝ կորչի Չարը, պիտ՝ կորչի՛ Լևոն»,—
415
Գոչեց սաստկությամբ, թոթափեց թևեր,
Թռավ, ոտք դրեց բարձր Հելիկոն։
Ների՞ր դու, Երգիչ անշարժ աշխարհի,
Գերեզմանատան ուրվականների.
Կոխում եմ անեծքդ հաստատ քայլերով,
420
Խորին նախատինք քեզ նվիրելով։
Ասա՛, ո՛վ Զոյիլ, ի՞նչ ես մտածում,
Ի՞նչ ծածուկ թակարդ ես ինձ պատրաստում
Դու կարմրո՞ւմ ես, հրե՞շ անհեթեթ,
Կապվե՞լ է լեզուդ, է՞հ, աստված քո հետ։
425
Թշվա՞ռ ծաղրածու, մահապա՛րտ գազան,
Քերթի՛ր ճաշակը բանաստեղծության.
Բայց մեծ է քո մեղք և աններելի,
Մեր պարսավանքը քո վերա լինի։
Սև գործի հետքը կնքած ճակատիդ,
430
Քեզ խոստանում է վարձ մի խայտառակ,
Եվ, կամ իմ կարծել, անպարծանք գլխիդ
Նա կիջուցանե մի դժնյա պսակ։
Ո՞ւր է զգացմունք մարդկեղեն պատվի,
Ո՞ւր ազնըվություն, ո՞ւր է դրոշակ
435
Այն սուրբ վաստակի։ Ա՜խ, թե կործանվի
Քո վերա, երգի՛չ, մեղքիդ աշտարակ։
Թո՛ղ կատաղի Չարն, բայց ես հանգիստ եմ.
Ինձ հասկանում են մարդիկ բանագետ։
Իսկ երկրորդ գլխին, բարեկամք, կարծեմ,
440
Արժան է դնել այստեղ վերջակետ։
Այո՛, այստեղ վերջ. մյուս արկածներ
Հետո կըպատմեմ. չկա՛ զորություն,
Ա՜խ, արթո՞ւն մուզայք, ա՜խ, յո՛թը քույրեր,
Գե՛թ մինը ձեզանից գար ինձ օգնություն...
- ↑ Մարդիկ չարությանն այն աստիճան են ընտելանում, որ գանգատները համարում են անխելամիտ, եթե ոչ հանցագործություն։
Ջ. Սս. Միլլ - ↑ Ոչ ոք թող կողմնակի մեկնություն չտա մեր խոսքին, իբրև. թե մեք հարձակվում; էինք հայտնի անձին վերա. այդպես մտածողը ամենևին չէ հասկացել մեր գործի ներքին կապը ու խորհուրդը։ Վարժապետ և, ի վերջո՝, ազգասեր, կրոնուսույց ասելով ունինք ապացույց ոչ թե
մի Մարկոս, մի Կիրակոս, մի Մարտիրոս, այլ, համարյա, ընդհանուր ազգային վարժապետությունը։ Եթե մեզ ներեր մեր գործի չափը ու պատշաճը, մեք կարող էինք մեծարելի փաստերով համոզել այդ. բանի մեջ և նույնիսկ ինքնահավան հակառակորդքը մեր։ Բայց թողնենք այժմ. մի այլ ժամանակ, գուցե, ձեռնարկենք (ծանոթ, հեղինակի)։