Խաբար գընաց բըլբուլի մոդ

Խաբար գընաց բըլբուլի մոդ

Սայաթ-Նովա

Խաբար գընաց բըլբուլի մոդ. «Վարթը քու գալուն մընում է.
Ճուխկընիրը բացրացիլ է, վըրեն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պես քաղցըր ձեն տալուն մընում է»։
Բըլբուլն ասաց. «Չիմ կանա գա, պուճպուճես լալուն մընում է»։

Վարթը ասաց. «Իմ բըլբուին ալ պուճպուճեն վո՞ւնց կու խափե,
Թե խիլք ու՚նիս, ղարիբ բըլբուլ, է՛լ քու բաղի ճա՚նփեն չափե»։
Քանի գուզե քընած տիղը իր թշնամին կուռը կապե,
էլի վիրչումը մեյդանը Րոստոմի Զալուն մընում է։

Վարթը ասաց. «Խա՚յին բըլբուլ, նալլաթ էտ քու էհտիբարին,
Անց կացավ ապրիլ-մայիսը, մեկ օր չը հարցըրիր յարին»։
Չէթուղ թե մուրազին հասնին, տե՛ս ի՜նչ արավ քավթար ղարին,
Փահրադին քլունգը սըպանից, Շիրին՝ խանջալուն մընում է։

Աշխարումը վարթն է էլի բըլբուլների սիրեկանը.
Բըլբուլի լիզվով իմ ասում, տե՛ր, պահե վարթի նըմանը.
Աշխարումըս քանի սաղ իս, Սայաթ Նովի գերեզմանը՝
Շահ-Աբասի լալի նըման՝ շահի վրեն գալուն մընում է։