ԽԱԲԿԱՆՔ


Ես փողկապված (թեկուզ ծուռ ու մուռ է միշտ),
սովորական
մարդու տպավորություն թողնելով,
երբեմն էլ՝ իբրեւ ավելի քաղաքակիրթ ու իմաստուն¬
քալում եմ
փողոցներով՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ, ամեն տեղ։
Նույնիսկ լինում են անթիվ սիրածներիս մեջ
աղջիկներ՝
հատ ու կենտ, որ ինձ սիրում են։
Բայց սա խաբկանք է մի ահավոր,
իրականում ես
արջ եմ,
մի իսկական արջ՝ մեր Կեծակտվածի ծմակից փախած։
Երեկ քիչ մնաց հանելուկը բացվեր.-
դու փարվելով
մերկ, մամռակալած կրծքիս,
շշնջացիր.
-Իմ արջուկ...
Այն է՝ պիտի ինձ կորցնեի, իսկապես մարդ դառնայի,
ճչայի՝ այդ ինչպե՞ս իմացար,
բայց զգացի, որ դու հենց այնպես ասացիր...
Եվ
այստեղ էլ վերջացավ բանաստեղծությունը։