Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին...»

«Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին...» «Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին...»

Հովհաննես Թումանյան

«Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ— իմ կյանքի հետ լինեի...»


* * *


Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի...»
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

Ապրիլ 6


1920