Խենթ փափագ
Խենթ փափագ
«Կամ բանաստեղծ լինել կուզեմ և կամ ծով»։
Սմայլզ
Աղվոր ծաղիկն էիր գարնան,
Փույթ չէ թե շուտ խամրիս այգուն,
Թիթեռներ թող շուրջըդ դառնան,
․․․Սիրո րոպեն կյանք մ' է անհուն։
«Կամ բանաստեղծ լինել, կամ ծով»,
Անդունդներն ի՞նչ ունին հրապույր,
Մին դալկահար, մյուսը խռով․․․
Ժպիտն եղիր դու լուսաթույր։
Կամ սերդ ասուպ սև գիշերվան
Հորիզոնեն այրի՜ր, անցի՛ր,
Ու քո բոցերդ թող շլանան,
Ժպիտն եղիր դու լուսաթույր․․․
Զեփյուռն եղիր կամ մեղմ կամ հեզ,
Զով տուր այրած ճակատներու,
Ու երանի՜ թե բոցակեզ
Վիշտեր մնան քեզմե հեռու։