Խղճուկի լացը
Իմա՞լ պըտի էնինք, ես էլ չըմ գինա,
Որ չթորկինք քոչինք մեր տուն ու վաթան,
Չունինք խաց ու խալավ, խեղճ ինք չուր մկա,
Հիմկուց ետև տըսնանք, փոխինք զմեր բան:
Իդա խարիբութեն ավիրեց զմեր տուն,
Կթորկինք հեռենանք ճժերսի սիրուն,
Լալով մընք հաց կուտինք չուրի իրիկուն,
Էլ ե՞րբ միտք կու բերինք մըր խեղճ Խայաստան:
Մեֆիլցեր՝ կդողանք քրդերու առաջ,
Կաճկին գանգատ կենինք, չի էնե ականջ,
Ծանտրցուցեր է մըր վրեն խարջ-խարաջ,
Խեղդեցին՝ պարտնքտեր, քյաֆիր խարկախան:
Թորկած խորոտ հանդերըս, թորկած սիրելիս,
Թորկած Ջամալ եզս, թորկած Մարալիս,
Յա Ստամբոլ կերթանք, յա թե չէ Թիֆլիս,
Էնտեխ աչքերս առած ինք սև գերեզման:
1903